Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Քաղաքացիները՝ տրանսպորտի մասին
Երևանցիներն արդեն մեկ ամսից ավելի բողոքում են հասարակական տրանսպորտի հետ կապված «նորություններից»՝ տոմսի համար վճարել QR code-երով, միայն 100 դրամանոցներով, արդեն նաև բանկային քարտերով։
Ուղևորների դժգոհությունը դեռ չմարած, այսօր արդեն ավտոբուսների վարորդներն են գործադուլ անում և դուրս չեն եկել երթուղիներ։ Նրանց բողոքի պատճառն այլ է՝ աշխատանքային պայմաններ ու աշխատավարձային քաղաքականություն։
«Շատ ճիշտ են անում, որ բողոքում են»,- Panorama.am-ի հարցման ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը։ Մյուսն էլ այն կարծիքի է, որ մարդիկ չեն կարողանում ապրել այն աշխատավարձով, որ ստանում են, այդ իսկ պատճառով էլ բողոքում են։
«Շատ նյարդային է վարորդների աշխատանքը։ Ամեն ուղևոր մի ձև է արտահայտվում, տարբեր բաներ են խոսում վարորդների մասին։ Ոնց որ վարորդն է մեղավոր, որ թանկանալու է տոմսը կամ 100 դրամներ են պահանջում։
Շատ դժգոհ ենք կառավարությունից, ոչ վարորդներից։ Վարորդներն իրենց գործն անում են»,- նշեց քաղաքացին։
«Ժողովրդի մասին չեն մտածում։ Ժողովուրդը լրիվ անտեսված է՝ թե մեծերը, թե երիտասարդները, ողջ Հայաստանն է անտեսված։ Պետք է մտածել ժողովրդի մասին, ոչ թե իրենց գրպանի»,- ասաց քաղաքացին։
«Ի շահ, ի օգուտ իշխանությունների է արվում ամեն ինչ»,- համոզված է քաղաքացին։
Քաղաքացիները նշեցին, որ արդեն խուսափում են տրանսպորտից օգտվելուց, քանի որ բավականին դժվարացել է այս փոփոխություններից հետո օգտվելը։ Իսկ եթե թանկանա, ընդհանրապես կխուսափեն տրանսպորտ նստելոց։
«Եթե 100 դրամանոց չես կարողանում ճարել, պետք է չնստես ավտոբուս։ Դա ինչի՞ է նման»,- ասաց քաղաքացին։
«Եթե թանկանա, էլ տրանսպորտ չենք նստի»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանից ներկայացրել են, թե ինչ հիմքով են ազատել վարորդներին
- Համայնքը չի կարողանում կառավարել հանրային տրանսպորտի ոլորտը. Պիպոյան
- Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
- А տառ են գրել, թող գան ու տեսնեն՝ այդ A տառով կարողանո՞ւմ է տրանսպորտ աշխատի. Վարորդները բողոքում են
- Թևանյան. Եթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները
- Մարդիկ ասում են՝ գետինը մտնեք, որովհետև տրանսպորտն այս վիճակում է. Թադևոս Ավետիսյան
- Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական»
- Այսօրվանից ավտոբուսներում, տրոլեյբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել բանկային քարտերով
- Մի փորձեք քաղաքացիների վրա լավություն ծախել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
- Տրանսպորտի գինը չի կարող լինել ավելին, քան 100 դրամը, քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ թանկանցման մասին․ Թևանյան
- Եթե տրանսպորտի ուղեվարձը բարձրացնում եք, ուրեմն այդ դեպքում եկեք ժողովրդից գույքահարկ մի հավաքեք. Մեսրոպ Առաքելյան
- Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն. Մեսրոպ Մանուկյան
- Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
- Սարգսյան Հրաչի վրա ինչի՞ համար քրեական գործ հարուցված չի. Մեսրոպ Մանուկյան
- Քաղաքում խոսում են, որ այդ «Ժոնգ Տոնգ»-երը սպասարկում է Հրաչ Սարգսյանի հետ կապվող ընկերությունը.Մեսրոպ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա