20:29 03/12/2024 Հայաստան

«Ապագա»-ն հասավ լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններին․ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․

«2021 թվականի  սեպտեմբերին  հաստատվեց «Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգը և ներդրման կարգը սահմանելու մասին» N 1413 -Ն որոշումը, որը ուժի մեջ էր մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:Որոշման պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2021 թվականն էր:

Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող գործող կազմակերպությունները, իսկ լաբորատոր-ախտորոշիչ գործունեության տեսակի լիցենզիա չունեցող կազմակերպությունները՝ լիցենզիա ստանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում պետք է ներդնեին  որակի կառավարման համակարգը․

Այս որոշման 5-րդ կետով ենթադիվում էր, որ որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու նպատակով առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի՝  ՀՀ առողջապահության նախարարություն  կողմից պետք  է ստեղծվեր աշխատանքային խումբ և լաբորատոր գործունեություն իրականացնողները պետք է դիմեին և  5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվեր  որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու վերաբերյալ ուսումնասիրություն և լիազոր մարմինը, աշխատանքային խմբի ներկայացրած եզրակացության հիման վրա, գնահատման գործիքով 80 (ութսուն) և ավելի անցումային տոկոս հավաքած բժշկական կազմակերպությունում որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանության դիմումը բավարարեր, իսկ 80-ից (ութսունից) ցածր տոկոսի դեպքում՝ մերժվեր՝ ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում իրազեկելով դիմումը ներկայացրած բժշկական կազմակերպությանը։

Եվ հիմա զավեշտը։

Աշխատանքային խումբը ստեղծվել է 2024 թվականի նոյեմբերի 29-ին և շրջանառվում  է մի նախագիծ, որով  Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից՝ որակի կառավարման համակարգ ներդրված չլինելու դեպքում կամ որակի կառավարման համակարգ ներդնելու նպատակով լիազոր մարմնին դիմում չներկայացնելու դեպքում լաբորատոր-ախտորոշիչ տեսակով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից կասեցվում է։

Ստացվում է նույն քաոսային վիճակը այժմ ստեղծվելու է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում․․․

Հ․Գ․ Սա հերթական ոլորտային կործանումն է՝ ի շահ մի քանի տնտեսվարողներին։
Հ․Հ․Գ․ Անահիտ Ավանեսյան, դուք տեղյակ եք , որ նախարարությունում կա բարձ պաշտոնյա, ով  ըստ շրջանառվող լուրերի 1մլն և ավել գումարով որակի կառավարման համակարգի փաստաթղթեր է գրում և հավատացնում, որ 80%  կգնահատեն․․․ »։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}