«Ժողովուրդ». Հիմա էլ Արսեն Թորոսյանն է որոշել իրենով անել առողջապահության նախարարությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանի փոխարեն արդեն պատգամավորներն են գործադիրում վերադասավորումներ անում: Ինչպես ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը ողջ իրավապահ կառույցի ղեկավարների ոտքի տակ փորեց ու հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը նրանց պաշտոնանկ անի, հիմա էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է որոշել իրենով անել առողջապահության նախարարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այս օրերին լծվել է նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնանկ անելու գործին. Նիկոլ Փաշինյանի մոտ և նաև հրապարակավ նա մատնանշում է առողջապահության ոլորտում տիրող խայտառակ վիճակը, բացթողումները, որպեսզի Փաշինյանը վերջնական որոշում կայացնի Անահիտ Ավանեսյանի վերաբերյալ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց է մտքին դրել ազատվել Անահիտ Ավանեսյանից, ու «մազ» է մնում, որ վերջնական որոշում կայացնի, և եթե Թորոսյանը մի քիչ էլ ջանք թափի, ապա կհասնի իր նպատակին, ու Ավանեսյանը կհեռացվի:
Արսեն Թորոսյանը մտադիր է Անահիտ Ավանեսյանից հետո իր վստահելի մարդուն նշանակել այդ պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չարձագանքեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան