Մարդիկ ասում են՝ գետինը մտնեք, որովհետև տրանսպորտն այս վիճակում է. Թադևոս Ավետիսյան
Ազգային ժողովում հերթական քառօրյայի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը բարձրաձայանեց այսօր առավոտից Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլի մասին։
«Եթե դուրս գաք փողոց, կտեսնք՝ Երևան քաղաքի տրանսպորտի հետ կապված կատաստրոֆիկ վիճակ է։ Հիմա ինչու եմ եկել այստեղ։ Եկել եմ օգնել, որ քաղաքապետը, եթե այդպես կարելի է ասել, իր տված խոստումը կատարի։ Ասում էր՝ ասեք, կանենք։ Մարդիկ ասում են, բայց բարդ, դժվար բան են ասում։ Ասում են՝ գետինը մտնեք, որովհետև տրանսպորտն այս վիճակում է։ Դժար է, բայց խոստացել եք՝ գնացեք ու արեք»,- ասաց Թ.Ավետիսյանը։
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Մի ջղայնացեք, պարոն Ավետիսյան, մնացեք Ազգային ժողովի խոսքի էտիկայի կանոնների մեջ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա