Սուքիասյան ազգանունով ոմն մեկը, առավոտ կանուխ հայհոյախառն արտահայտություններով է խոսել. Թադևոս Ավետիսյան
«Երևան քաղաքում «տրանսպորտային բարեփոխումներ» անվան տակ, հերթական ձախողման օրինակն էր այսօր։ Վաղ առավոտից տրանսպորտային կոլապս էր»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, թե այս անգամ էլ քաղաքային իշխանությունները իրավիճակի մեղավոր է հռչակել տարիներ շարունակ ավտոբուսներ վարող քաղաքացիներին, ովքեր հանդգնել էին ոտքի կանգնել, քանի որ դանակը հասել էր ոսկորին։
«Վարորդներն ասում են, որ եթե կա ստվեր և այն կրճատվում է, ապա ձեր կողմից խոստացած աշխատավարձերի բարձրացումն իրականացրեք, ոչ թե հերթական անգամա խաբեք»,-ասաց Ավետիսյանը։
Նա փոխանցեց վարորդների խոսքերը որ աշխատաժամի տեղեկագիր են կեղծում, որը հանցագործություն է, ինչպես նաև աշխատանքային տարրական պայմաններ չեն ստեղծում։
«Սուքիասյան ազգանունով ոմն մեկը, ով իմ այցելած կազմակերպությունում ավտոտրանսպորտային պաշտոն է զբաղեցնում, առավոտյան վաղ կանուխ հայհոյախառն արտահայտություններով է խոսել բազմաթիվ, հարյուրավոր վարորդների հետ և չի պատժվել»,-նշեց պատգամավորը և հավելեց, որ ոչ մի արձագանք չկա, այդ պաշտոնյան չի պատժվել, ոչ էլ իր կաբինետից իջել է վարորդների հետ խոսելու, այլ հայտարարել է, որ լավ են անում և բողոքող վարորդներն ազատված են աշխատանքից։
Հարակից հրապարակումներ`
- Գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ այս հարցադրումն է անում և դեռ փնտրտուքների մեջ է. Աբրահամյան
- Հրապարակային ծաղրnւմ են Նիկոլ Փաշինյանին, այ այդպես է աշխարհը մեզ ընկալում. Մամիջանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին