Իրակլի Ղարիբաշվիլին հեռանո՞ւմ է «Վրացական երազանք»-ից
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից և զբաղցելու է բիզնեսով։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով Pirveli հեռուստաընկերությանը, որը հղում է արել սեփական աղբյուրին։
«Վրացական երազանք» կուսակցության նախագահը, ըստ մեզ հասած տեղեկությունների, պատրաստվում է հայտարարել, որ բիզնեսով է զբաղվելու։
«Վրացական երազանք»-ի առաջնորդները Ղարիբաշվիլիին առաջարկել են պաշտոնապես մնալ թիմում և խնդրել են հայտարարություններ չանել բողոքի ակցիաների ֆոնին։ Հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբշվիլին վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո ստանձնեց «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը։ Սակայն նա չի մասնակցել կուսակցական գործունեությանը և ելույթ է ունեցել միայն նախընտրական ժողովներին»,-գրում է վրացական ԶԼՄ-ն։
Հարակից հրապարակումներ`
- Հատուկ ջոկատայինները Թբիլիսիում ցրել են ցուցարարներին
- Թբիլիսիում ցուցարարները գրավել են քաղաքի կենտրոնի մի մասը
- Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է արել ցուցարարներին դուրս չգալ օրենքի սահմաններից, որոնք արդեն ճայթրուկներ են օգտագործում
- «Ժամանակը եկել է». Վրաստանի նախագահը երեխաներին բողոքի ցույցի կոչ է արել
- Թբիլիսիում երկու օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ
- «Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել
- Վրացական ընդդիմադիր պատգամավորնը պահանջում են ընտրությունները հակասահմանադրական ճանաչել
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին