Մի շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում գտնվող 174 վարորդ
Մայրաքաղաքում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3774 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 278 մեքենա։
ՆԳՆ-ից մանրամասնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 291 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 892, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 202, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 176, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 121 և 1216 այլ իրավախախտումներ։ 124 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 155-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 115-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 61 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13419 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 289 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 244, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 756 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 79, չամրակապված վարելու՝ 3162, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 274, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 482, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 11, արագության գերազանցման՝ 1220 և 4092 այլ իրավախախտումներ։ 454 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1687-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 487-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 18-ը՝ բեռնատարներ, 231-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 54 անձ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան