Իր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է. Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին
«Եթե ՀՀ վարչապետն ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին»,-ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Ալեն Սիմոնյանը։
Նա ցավ հայտնեց, որ ԱԺ պատգամավորներ կան, որոնք չեն հասկացել, որ պատգամավոր լինելը, մանդատը այլևս իրենց որևիցե քրեական գործից չի փրկել ու չի փրկելու։
«Եթե ԱԺ պատգամավորներիցորևիցե մեկի վրա, այդ թվում նաև ինձ, կա քրեական գործ, ուզում ես մանդատդ դիր, ուզում ես մանդատդ երկու հատ սարքի, ի՞նչ ուզում ես արա, ուզում ես խմբակցություն ունեցի, ուզում ես ընդդիմադիր ամենամեծ ֆրակցիան ունեցիր, չի օգնելու, չի փրկելու»,-հայտարարեց Սիմոնյանը և հավելեց. «Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ կարող մի ձեռքով անգամ թել վերցնի որպես կաշառք, և ասի՝ ես մանդատ ունեմ և դա ինձ փրկում է, իրենք չեն հասկացել իրենք որտեղ են գտնվում»:
Նա հավաստիացրեց, որ ծանոթ չէ Հովիկ Աղազարյանին առնչվող քրեական գործերի մանրամասներին։
Անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հայտրարությանը, թե Մոսկվայի իր ընկերոջն է սպասում, որի հետ խորհդրակցելուց հետո որոշում կկայացնի՝ մանդատը դնել, թե ոչ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է, գոյություն չունի: Այդպես պրոպելլերով մի հատ ինչ-որ մեկն է Մոսկվայից»:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհը՝ աշխարհով, բայց դուք ընկած էիք Աղազարյանից ժամը մեկ հարցազրույց վերցնելով
- «Փաստ». Ինչից հետո է Հովիկ Աղազարյանը որոշել «մերժել վարչապետի խնդրանքը»
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա