Այս ճանապարհն անցնելու ենք մինչև վերջ, շանտաժին չենք տրվելու. Երևանի փոխքաղաքապետ
«Հանրային տրանսպորտի ոլորտում առնվազն առկա էր, որոշակի առումով դեռ առկա է ստվերային շրջանառություն, որի դեմ պայքարը հայտարարել ենք, որ լինելու է անզիջում»,- ասուլիսում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ կան վարորդներ, որոնք այդ ստվերային շրջանառության անմիջական մաս են կազմել։
«Մի քանի տեսանյութ դիտեցի այսօր, վարորդներն իրենք անձամբ խոստովանում են, թե որն է պատճառը։ Որոշ խնդիրներ, որոնք օբյեկտիվ են, մենք ասել էինք, որ զբաղվելու ենք այդ խնդիրների լուծմամբ։ Վարորդները նաև ասում են՝ առաջ չէինք բարձրաձայնում այս խնդիրները, որովհետև այլ եկամուտ ունեինք, հիմա չունենք։ Այսօրվա գործողության պատճառը, տարբեր փաստարկների տակ կարելի է փորձ անել քողարկել, բայց, ըստ էության, մեր այս գործողությունների հետևանքն է»,- ասաց Ս. Գրիգորյանը։
Նա նշեց, որ ոչ մեկը չի խոստացել, որ բարեփոխումները հեշտ են անցնելու:
«Եվ երբ խոսքը օրական միջինում մոտ 5 միլիոն դրամ կորսված եկամուտի մասին է, բնականաբար, այդ գումարը հետևից բերում է շատ հետաքրքություններ, շահագրգռվածություններ: Մարդիկ չեն ուզում հենց այնպես այդ գումարից կտրվեն: Մենք այս ճանապարհն անցնելու ենք մինչև վերջ, շանտաժին չենք տրվելու:
Այսօր ասվում է գործադուլ։ Խնդրում եմ՝ այդ տերմինը չօգտագործել, գործադուլը դա օրինական գործընթաց է, որի շրջանակներում աշխատողները բարձրացնում են իրենց իրավունքի հարցերը։ Սա շանտաժ է, գործադուլ չէ։ Մեր օրենսդրությունը կարգավորում է, որ եթե անգամ հասարակական տրանսպորտի ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցները ուզում են գործադուլ իրականացել, նախապես 14 օր շուտ պետք է տեղեկացնեն։
Այս գործողությամբ փորձ է կատարվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել, գեներացնել հանրային դժգոհություն, որ մենք էլ ասենք՝ եկեք, կոմպրոմիսի գանք, մի քիչ քիչ գողացեք, մի քիչ ավելի գողացեք: Այս խոսակցությունները չեն լինելու»,- ասաց Ս. Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանից ներկայացրել են, թե ինչ հիմքով են ազատել վարորդներին
- Փաստաբանը քաղաքապետարանին հիշեցնում է գործադուլի իրավունքի մասին
- Համայնքը չի կարողանում կառավարել հանրային տրանսպորտի ոլորտը. Պիպոյան
- Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
- А տառ են գրել, թող գան ու տեսնեն՝ այդ A տառով կարողանո՞ւմ է տրանսպորտ աշխատի. Վարորդները բողոքում են
- Թևանյան. Եթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները
- Մարդիկ ասում են՝ գետինը մտնեք, որովհետև տրանսպորտն այս վիճակում է. Թադևոս Ավետիսյան
- Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական»
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա