Արդեն գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել. Երևանի փոխքաղաքապետ
«Աշխատանքային օրենսգիրքը համապատասխան սանկցիաների որոշակի, ըստ խստության աստիճանի, դասակարգում ունի, այսինքն նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն և աշխատանքից ազատում ըստ էության և այս դեպքում օրինաչափ ընտրվել է ամենախիստ պատասխանատվության միջոցը»,-ասուլիսում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօրվա գործադուլի պատճառով հանրային տրանսպորտի 18 վարորդին աշխատանքից հեռացնելու որոշմանը:
«Ավելին ասեմ՝ քանի որ ես, կարծում եմ, նման գործընթաց կազմակերպելը և դրանում ակտիվ ներգրավվելը նախապես նախնական համաձայնության տարրեր կարող են պարունակել, արդեն Հայաստանի գլխավոր դատախազին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որպեսզի նախաքննություն իրականացվի և պարզվի՝ արդյո՞ք մենք այստեղ գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որը առաջացնում է օբյեկտիվորեն որոշակի ծանր հետևանքներ, թե՞ մենք այստեղ առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը»,- ասաց փոխքաղաքապետը։
Նա չբացառեց, որ այդ արարքների մեջ կան քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր:
«Խաղ չենք անում նման երևույթների հետ: Աշխատանքային մեր խնդիրները բարձրացնելու ընթացակարգեր կան, դա երբեք հանրության հաշվին չի կարելի անել:
Մեզնից կախված գործողությունները և գործիքակազմն ամբողջությամբ կիրառելու ենք, որ նախ այս իրավիճակը հնարավորինս շուտ հանգուցալուծվի և կանխենք հետագայում անգամ որևէ միտք, որ կարելի է նման իրավիճակ նորից ստեղծել»,- ասաց Ս.Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Քաղաքացիները՝ տրանսպորտի մասին
- Քաղաքապետարանից ներկայացրել են, թե ինչ հիմքով են ազատել վարորդներին
- Փաստաբանը քաղաքապետարանին հիշեցնում է գործադուլի իրավունքի մասին
- Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
- Ավինյան. Կոմպրոմիսի չենք գնալու
- А տառ են գրել, թող գան ու տեսնեն՝ այդ A տառով կարողանո՞ւմ է տրանսպորտ աշխատի. Վարորդները բողոքում են
- Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական»
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա