Դու նստած ես ասեղի վրա, բիզնեսն այստեղից ուղղակի փախչում է. Վարդան Արամյան
2024 թ.-ի առաջին երեք եռամսյակներում ՀՀ բյուջեի հարկային մուտքերը թերակատարվել են։ Չնայած դրան կառավարությունը 2025 թվականի պետական բյուջեի առաջին նախագծում կրկին բարձր հարկային մուտքեր և տնտեսական աճ էր նախանշել։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։ Գործադիրը դեկտեմբերի 3-ին ԱԺ նիստին ներկայացրեց վերանայված բյուջեն, որում որոշակիորեն նվազեցրեց հարկային մուտքերի կանխատեսվող չափը, իսկ տնտեսական աճը 5.6 %-ից հասցրվեց 5.1%-ի, սակայն բյուջեում ռիսկերը բազմաթիվ են։ Հարցազրույցն արվել է դեկտեմբերի 2-ին՝ ԱԺ նիստում բյուջեի վերանայված տարբերակի ներկայացումից մեկ օր առաջ։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.
▪2025 թվականի բյուջեն կրկնօրինակում է 2024 թվականի բյուջեի ռիսկերը, որի մասին խոսում էինք, դեռևս 2023 թվականին և ցավոք այդ ռիսկերը նյութականացան։ Դեռ 2023 թվականին մենք նախանշում էինք երկու ռիսկեր, առաջինը տնտեսական աճի կառուցվածքն էր։ Տարբեր տեսանկյունից էինք նշում, որ քո տնտեսական պոտենցիալը թուլացված է, դու նստած ես հիմնականում ասեղի վրա։ Գիծը, որը քեզ օգնում է ունենալ տնտեսական աճ, հիմնականում արտածին գործոններն են, Ռուսաստանից կախվածությունն է, ոսկու վերաարտահանումն է, այս տարի միլիարդների վերաարտահանում է տեղի ունեցել, որը քո սեփական պոտենցիալը չէ։
▪Կառավարության համար գրեթե ոչ իրատեսական է, որ 5.8 % տնտեսական աճի ցուցանիշի թիրախը խոցեն։ Իսկ այդ ֆոնի վրա էլ ավելի բարդ է լինելու 2025 թվականին 5.6 % տնտեսական աճի ցուցանիշը ապահովելը։ Ինչու՝ որովհետև որպեսզի ապահովվի այդ տոկոսը, պետք է 2024 թվականին չստեղծված այդքան բարիք ստեղծեք, մի բան էլ ավել ֆիսկալ ծավալներից։
▪Այս տարվա արդեն 9 ամսում 150 մլրդ դրամի թերակատարում կա, հետևաբար 2 տրիլիոն 456 մլրդ դրամ հարկային մուտքերն են կասկածի տակ, տարվա վերջ նույնիսկ այդ շեմը չեն ապահովի, հետևաբար, ինչքան 2024 թվականին հարկերի ցուցանիշը ցածր լինի, այնքան պետք է ավել ապահովեն։ Լրացուցիչ 300 մլրդը պետք է դառնա 320 մլրդ դրամ։ Ինչքան այս տարի ցածր եղավ հարկային մուտքերն, այնքան 2025 թվականին լրացուցիչ հարկեր պետք է հավաքագրեն։ Հնարավո՞ր է այն, ո՛չ՝ հնարավոր չէ։
▪Սա նշանակում է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում, իրենք ծրագրավորել են 0.7 տոկոսային կետով բարելավում, բայց ներկայիս օրենսդրական կարգավորումը մեզ թույլ է տալիս պնդելու, որ հեշտ գործ չի լինելու այդ գումարները հավաքագրել։
▪Դուք չենք կարող հարկային վարչարարության միջոցով անվերջ մեծացնել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, այն հնրավոր չէ, պետք է օրենսդրություն փոխել, խաղի կանոններ փոխել։
▪Ներդրողները բավականին գրագետ և խելոք մարդիկ են, նրանք տեսնելու են, որ քո տնտեսական պոտենցիալը հյուծված է, դու ամբողջութմաբ նստած ես ռուսական տնտեսության հոսքերի վրա, կան էական աշխարհաքաղաքական ռիսկեր, նաև՝ անվտանգային։
▪Այսօր մենք հակառակ էֆեկտն ունենք. դիֆիցիտն աճող է, տնտեսկան աճի կառուցվածքային խնդիրներ կան, այստեղ մենք մի մեծ հարցական ունենք։
▪ 2025 թվականին կարծում եմ, որ շատ ավելի բարդ տարի է լինելու քան 2024 թվականը, այն կապված է բազմաթիվ խնդիրենրի հետ։ Առաջինը՝ տնտեսական կառուցվածքն է, երկրորդը բյուջեի պլանավորված ցուցանիշներն են, երրորդ՝ աշխարհաքաղաքական ռիսկերը։
▪Ամենակարևորն անվտանգությունն է, մենք տեսնում ենք, որ 3-4 տարի է խոսվում է խաղաղության օրակարգի մասին, բայց առաջընթացը՝ 0։ Որպես շարքային քաղաքացի ինոչո՞ւ ենք այդպես մտածում, որովհետև օր-օրի Ադրբեջանն ուժեղացնում է իր դիրքերը,նրա հռետորաբանությունն է փոխվում։ Այսօր արդեն խոսում է «արևմտյան Ադրբեջանի» մասին, մեր կառավարության ղեկավարն էլ մեզ հորդորում է, որ դրանից չնեղվենք, չնեղանանք։ Սա նշանակում է, որ եթե վաղը, մյուս օրը նորից հողի զիջումներ լինեն, մենք դրանից չպետք է նեղվենք։
▪Այո միջին և ցածր եկամուտով մարդկանց սոցիալական վիճակը շատ ավելի շ՛ատ է վատացել, եթե դրան գումարենք նաև գնաճը, որն որոշակիորեն նաև ներմուծված էր, որովհետև ամբողջ աշխարհով մեկ էր տեղի ունենում, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։ Ցանկացած կառավարության համար ամենակարևոր մարտահրավերն է, որ միավոր տնտեսական աճից շատ ավելի շատ օգտվում են միջին և բարձր եկամուտով մարդիկ, քան սոցիալապես ավելի անապահով մարդիկ, դրա համար կառավարությունները ներխուժում են նրանց տնտեսական կյանք, որպեսզի վերաբաշխում ապահովեն, որպեսզի ունևորից և շատ եկամուտ ունեցողից ավելի շատ հարկեն և սոցիալապես անապահովին օգնեն
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը վերանայեց 2025 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական աճը՝ նվազեցնելով մինչև 5.1%
- 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
- 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը. միֆ և իրականություն
- 2025 թ.-ին Առողջապահության նախարարությանը հատկացվելու է 5.3 մլրդ դրամով պակաս, բայց նրա բյուջեն ավելացել է 12.7 մլրդ-ով. Նախարարի թվաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա