Քաղաքական 17:04 03/12/2024 Հայաստան

Գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ այս հարցադրումն է անում և դեռ փնտրտուքների մեջ է. Աբրահամյան

«Այս 6-7 տարիներին բանակին ուղղված ինչ ասես չլսեցինք, իսկ վերջին շրջանում հարվածները, որոնք տեղում են բանակի ուղղությամբ, նպատակ ունեն ոչնչացնելու այն ֆունդամենտը, որի շուրջ համախմբվում, գաղափարապես ներդաշնակեցվում է մարդը՝ որպես երկրի համար կարևոր ինստիտուտի մի մասնիկ»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության Տիգրան Աբրահամյանը։ 

Նա նշեց, որ իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը պնդում էր, թե պետք է Ադրբեջանի պայմաններով համաձայնագիր կնքենք, որովհետև մեր բանակը ոչ մի հնարավորություն չունի Ադրբեջանի դեմ կռվելու համար:

«Իշխող ուժի ղեկավարն էլ մեկ հայտարարարում է՝ բանակն եկեք չսրբագործենք, բայց զուգահեռ երկրի հերոս է հռչակում հարկ վճարողին՝ միմյանց հակադրելով հասարակական տարբեր խմբերին, մեկ հայտարարում, թե գիտեք, մեզ միջազգային տեսանկյունից որպես ազգ-նահատակ են դիտում, եկեք հասկանանք, թե ում կամ քանի բանակի դեմ ենք պայքարում:

Ի դեպ, երբ խոսում եմ զինծառայողի, հրամանատարի կարևոր առաքելության և անգնահատելի ծառայությունների մասին, սա որևէ ձևով չի հակադրվում իր պարտքը հասարակության նկատմամբ կատարող բժշկի, գործարարի, հողագործի մասնագիտություններին»,- նշեց Տ.Աբրահամյանը։ 

Նա նշեց, որ ԱԺ բարձր ամբիոնից տարբեր ժամանակներում, տարբեր բնույթի և լրջության  ելույթներ են հնչել, սակայն տարօրինակ է, երբ 6-7 տարի իշխանության ղեկին կանգնած անձը խոսում է մեր երկրի՝ ազգ-նահատակի իմիջ ունենալու մասին, բայց չի խոսում դրա պատճառների և պատասխանատուների մասին:

«Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ խոսողի ղեկավարած երկրում 2020 թվականին ավերիչ պատերազմ եղավ, հազարավոր մարդիկ զոհվեցին, հետո Հայաստանի դեմ Ադրբեջանը 3 տարի շարունակ, տարբեր փուլերով ագրեսիայի դիմեց, որի հետևանքով մեր երկիրը կարևոր տարածքներ կորցրեց:

Եվ վերջապես՝ ո՞ւմ գործունեության հետևանքով Արցախի ադրբեջանացման հիմքը դրվեց, իսկ հետո նրա իսկ հանցավոր լռությամբ՝ ամբողջությամբ օկուպացվեց:

Ի դեպ, ազգ-բանակ հայեցակարգը ոչ թե ազգ-նահատակի շարունակությունն է, այլ ճիշտ հակառակը՝ հասարակության ամուր սատարմամբ և ներդմամբ այնպիսի բանակի կառուցումն է, որը հնարավորություն էր տալիս մեր երկրին՝ իր ռեսուրսների ու պոտենցիալի պայմաններում, դիմագրավելու մեր երկրի առաջ առկա սպառնալիքներին:

Ասում է՝ դեռ պարզ չէ, թե մեկ, երկու, երեք, թե ավելի շատ բանակներից պետք ուժեղ լինենք: Շատ վատ է, որ գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ այս հարցադրումն է անում և դեռ փնտրտուքների մեջ է: Այս հարցի պատասխանը շատ պարզ է. նորմալ պետության պայմաններում խորքային գնահատում են Հայաստանի, տարածաշրջանի շուրջ առկա ռազմաքաղաքական իրավիճակը, Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված երկրների թիվն ու վտանգավորությունը, ուղղակի և անուղղակի սպառնալիքների չափաբաժինը՝ ցանկը շարունակելի է, և պրագմատիկ հաշվարկների վրա ձևակերպում երկրի անվտանգության բանաձևը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Տ.Աբրահամյանն ընդգծեց՝ իշխող ուժը խոսում է ոչ թե իրադրային գնահատման կամ լուծումների դիրքերից, այլ, ըստ էության, բարոյալքման, սեփական անգործության արդարացման և փակուղային իրավիճակի արձանագրման տեսանկյունից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:54
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այս նախագծի նպատակն ընտրություններին ընդառաջ հերթական շոուներ կազմակերպելու միջոց է դիտվելու. Մինասյան
Ազգային ժողովում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Քաղաքապետարանն ավտոբուսի վարորդների ընդունելություն է հայտարարել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԱՀ դաշտ կմտնեն հաշվապահական իրավաբանակն ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները. Թունյան
«ԱԱՀ դաշտ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանը տիկտոկեր է
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ողջ օրը համացանցում են` ռիլսեր, վիդեոներ, գրառումներ, հաշվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Դեկտեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 4-ին ժամը 09:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 397.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
«Ներողություն եմ ուզում խնդրել  բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում  իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից...
Աղբյուր` Panorama.am
09:49
Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք
Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում  տեղի է ունեցել թանգարանի վերջին ձեքբերումներին նվիրված մեծ ցուցադրության...
Աղբյուր` Panorama.am
09:39
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես մեր թիմի անդամ եմ, և մնացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
«Արմատական ​​ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները սուտ են տարածել, թե ես դուրս եմ եկել «Վրացական երազանքից»։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվի
Դեկտեմբերի 11–ին, ժամը 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու շանտաժ է անում իր թիմակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շևրոների» վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկանդալով է ուղեկցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Յուրի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում անցկացված սոցհարցումները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու  քաղաքապետի ԺՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են. Ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի Պապից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Իշխանությունը ոտուձեռ ընկած մարզերց վարորդներ է ուզում բերել Երևան, որ այսօր քաղաքը կաթվածահար չլինի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր, գործադուլ հայտարարած...
Աղբյուր` Panorama.am
08:51
Երևանում տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Խոսնակ
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։  «Շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
08:43
Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ. Արմեն Սարգսյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին
«Անկեղծ ասած,  ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ (էլ չասեմ թե ՞ ինչքան եմ մտածել էս թեմայի...
Աղբյուր` Panorama.am
08:32
Դեկտեմբերի 4-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:11
Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի...
Աղբյուր` Panorama.am
00:01
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
23:06
Եթե պետք լինի մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին. Տիգրան Ավինյան
«Խոսք եմ տվել վարորդների աշխատավարձը բարձրացնել, իմ խոսքը պահել եմ։ Դա 2023 թվականին էր։ Որևէ այլ տեսակի խոստում ես չեմ տվել։ Վերջին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր թելեգրամյան ալիքում գրում է. «Իրաքի տարածքից ժամանած իրանամետ ուժերի աջակցության պայմաններում սիրիական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին
14:43 03/12/2024

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}