Եթե պետք լինի մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին. Տիգրան Ավինյան
«Խոսք եմ տվել վարորդների աշխատավարձը բարձրացնել, իմ խոսքը պահել եմ։ Դա 2023 թվականին էր։ Որևէ այլ տեսակի խոստում ես չեմ տվել։ Վերջին քննարկումներն արտաժամյա աշխատանքի վճարումների մասին էին, որը հաստատել եմ՝ անպայման տրամադրելու ենք»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելեց. «Խոստացել էինք արտաժամյա աշխատանքային հարցերն օրենսդրության համապատասխան լուծել։ 1-2 օր հետո վարորդներն արտաժամյա գումարները պետք է ստանային»։
Նա վստահեցրեց, որ վաղը ավտոբուսները աշխատելու են Երևանում։
«Հաճախականության խնդիր կարող է ունենանք, բայց եթե պետք լինի մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին, մարդկանց էլ կոչ կանենք տեղափոխել ուղևորներին»,-հայտարարեց Ավինյանը:
Նրա խոսքով՝ վարորդներին աշխատանքից ազատում են, որ բարեվարքության նորմ սահմանենք «Երևանի ավտոբուս»-ում, որը մինչև այս չի իրականացվել:
«Այսօր բացեիբաց որոշ վարորդներ ընդունում են, որ օրական այսքան գումար էին աշխատում, անկեղծ ասած՝ մի փոքր նվազ էին ասում գումարը։ Մեր հավաքագրումների տենդենցը հաշվարկելով՝ տեսնում ենք, որ այդ գումարի տարբերությունը բավականին մեծ է։
Ցավով եմ նշում, որ 32 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Այն ընդդիմադիրները, որոնք ուղղորդում էին այս գործընթացը, հասկանո՞ւմ են, որ այս մարդիկ նման խնդրի առաջ կանգնեցին։ Որոշ դեպքերում անհրաժեշտ կոշտությունն այլընտրանք չունի։ Սա հենց այդ դեպքն էր։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն բավական մրցունակ աշխատավարձ է առաջարկում։ Յուրաքանչյուրի ընտրության հարցն է՝ ուզո՞ւմ է մնալ և աշխատել որպես վարորդ, թե՞ չի ուզում»,-ասել է Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- А տառ են գրել, թող գան ու տեսնեն՝ այդ A տառով կարողանո՞ւմ է տրանսպորտ աշխատի. Վարորդները բողոքում են
- Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական»
- MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
- Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդները կտուգանվեն
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին