«Հրապարակ». ՔԿ նորանշանակ ղեկավարը ձեռնամուխ է եղել Փաշինյանի հանձնարարականների կատարմանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ, դատախազի նախկին տեղակալ Արթուր Պողոսյանը, որը 4 օր առաջ է ստանձնել պաշտոնը, ձեռնամուխ է եղել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականների կատարմանը: Երեկ նա աշխատանքային խորհրդակցություն է արել և հիմնականում ծանրացել է քրեական վարույթների «ձգձգումների պատճառների» վրա, հանձնարարել է՝ բոլոր միջոցները ձեռնարկել` վարույթներն արագացնելու համար, և «լուծել դրանց ընթացքը հստակ և ողջամիտ ժամկետներում»։
Անգամ անդրադարձել է փորձագիտական եզրակացությունների ձգձգմանը։ Պարզ է, որ փորձում է չեզոքացնել իր` SMS ստանալու հավանականությունը, քանի որ վստահ է` Նիկոլ Փաշինյանին «արագություն» է պետք, որ ինչքան հնարավոր է՝ շատ մարդ և հնարավորինս արագ հայտնվեն բանտերում: Բայց պետք է հիասթափեցնենք պարոն Պողոսյանին` չեք կարող գուշակել, թե ինչը կվրդովվեցնի Փաշինյանին, և ինչ նոր հրահանգ կտա նա: Օրինակ, կհանձնարարի սատանաներին բռնել, իսկ երբ չբռնեք, SMS կուղարկի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան