Բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք, երկկողմանի փակել Տաթև-Լծեն ճանապարհը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք. ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են «Daf» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան