«Հրապարակ». Առաջիկայում գլխավոր դատախազը հնարավո՞ր է մտնի խորհրդարան, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկու շաբաթից ավելի մտորելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու` մանդատից չհրաժարվելու մասին։ Աղազարյանը, հիշեցնենք, դեռ օրեր առաջ` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելուց հետո, մի հայտարարություն էր արել, թե իր ռուսաստանաբնակ ընկերը խնդրել է, որ ոչ մի որոշում չկայացնի, քանի դեռ ինքը չի ժամանել Հայաստան: Իսկ թե երբ կգա ընկերը, ասել էր` պարզ չէ. կարող է մեկ ամսից կամ մեկ տարուց գա: Պարզ էր, որ փորձում է հնարավորինս ձգել, առճակատման չգնալ Նիկոլ Փաշինյանի հետ` ո՛չ մերժել, ո՛չ համաձայնել նրա «խնդրանքին»։ Սակայն մեզ պատմեցին, որ այդ հայտարարությունից հետո ճնշումներն ավելի են թեժացել:
Նա «վերևների» հետ երեկ շատ տհաճ խոսակցություններ է ունեցել, անուղղակի սպառնալիքներ ստացել, ինչն էլ արագացրել է իր որոշման հրապարակումը։ Կան հավաստի տեղեկություններ, որ առաջիկայում գլխավոր դատախազը հնարավոր է մտնի խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, որ հայտնի ոչխարների գործով մեղադրանք առաջադրեն։ Այս քայլերը, իհարկե, խայտառակություն են և Սահմանադրության ոտնահարում, բայց Փաշինյանը կարծում է, որ ավելի լավ է իրեն բռնապետ կոչեն, քան ասեն` թույլ է, իր թիմն անգամ իրեն չի ենթարկվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան