Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6-ին կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մինչ այդ, վաղը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Մասնակիցների թվում կլինեն նաև մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի ներկայացուցիչները:
Օրակարգում ընդգրկված հարցերից է հաջորդ երեք տարիներին / 2026թ., 2027թ. և 2028թ. / աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը: Կորոշվի նաև եկող տարի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովի անցկացման ժամկետը, քննարկվող հարցերի օրակարգը, որտեղ կներառվի նաև նախագահի ընտրության կարգը:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ծանրահարթակ կելնեն նաև Հայաստանի ներկայացուցիչները / 9 տղամարդ, 2 կին /:
Նրանք են ՝
դեկտեմբերի 7 - 61 կգ B ենթախումբ Գարիկ Չոլակյան, մեկնարկը` ժամը 16:00-ին,
դեկտեմբերի 8 - 55 կգ A ենթախումբ Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,
դեկտեմբերի 9 - 67 կգ A ենթախումբ Գոռ Սահակյան, մեկնարկը` ժամը` 21:00-ին,
դեկտեմբերի 11 - 89 կգ A ենթախումբ Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 12 - 96 կգ A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 13 - 102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 14 - 109 կգ B ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը` 14:00-ին,
դեկտեմբերի 14 - 109 կգ A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 14 - 87 կգ A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 15 - 109 + A ենթախումբ Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին:
Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնի գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին