Առողջություն 10:36 03/12/2024 Հայաստան

Հայաստանում շուրջ 174 հազար մարդ հաշմանդամություն ունի

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։

Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1992թ.-ից նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշվում է ամեն տարի ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և մի շարք գործընկեր կազմակերպությունների կողմից: Յուրաքանչյուր տարի այն ունենում է իր յուրահատուկ խորագիրը, այս տարի այն անցկացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպչական հմտությունների ամրապնդում՝ ի շահ ընդգրկուն և կայուն ապագայի» խորագրի ներքո: Այս օրը ԱՀԿ-ն, միանալով աշխարհի իր գործընկերներին, կոչ է անում գործողություններ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար կայուն զարգացման նպատակներին հասնելու համար` հենց հաշմանդամություն ունեցող անձանց հետ միասին և հանուն նրանց:

Այսօր երկրագնդի բնակչությունը կազմում է ավելի քան ութ միլիարդ մարդ, և ավելի քան 1.3 միլիարդ մարդ, կամ երկրագնդի բնակչության մոտավորապես 16%-ը կամ 6 մարդուց 1-ը, ապրում է ինչ-որ տեսակի հաշմանդամությամբ, նրանց շուրջ 80%-ն ապրում է զարգացող երկրներում:

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի»  կենտրոնից նշում են, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի միջին տևողությունը շուրջ 20 տարով ավելի կարճ է, նրանք տարբեր հիվանդությունների զարգացման ավելի մեծ ռիսկ և ավելի շատ սահմանափակումներ ունեն առօրյա գործունեության մեջ, քան բնակչության մնացած մասը:

Հաշմանդամություն ունեցող անձանց մոտ երկու անգամ ավելի մեծ է այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են դեպրեսիան, ասթման, շաքարային դիաբետը, ինսուլտը, գիրությունը կամ ճարպակալումը:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար 15 անգամ ավելի դժվար է օգտվել մատչելի տրանսպորտից, քան հաշմանդամություն չունեցող մարդկանց համար:

Առողջության անհավասարությունը տեղի է ունենում հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած անարդար պայմանների պատճառով, ներառյալ խարանը, խտրականությունը, աղքատությունը, կրթության և զբաղվածության բացառումը և բուն առողջապահական համակարգի առջև ծառացած խոչընդոտները:Առողջության այս անբարենպաստ հետևանքները անվանում են «առողջության անհավասարություններ», որոնք պայմանավորված են անարդար գործոններով, ինչպես առողջապահության ոլորտում, այնպես էլ դրանից դուրս այլ ոլորտներում, սակայն դրանցից հիմնականում հնարավոր է խուսափել:

Այս տարի ընտրված խորագիրն արտացոլում է հաշմանդամություն ունեցող անձանց կարևոր դերը բոլորի համար ավելի ընդգրկուն և կայուն աշխարհ ստեղծելու գործում: Այն նաև ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացներում, որոնք ազդում են նրանց կյանքի վրա:

Այն արտացոլում է ներկայիս միջազգային քաղաքական և ռազմավարական համատեքստը, մասնավորապես՝ Ապագայի Պակտը և 2025թ.-ին կայանալիք սոցիալական զարգացման համաշխարհային գագաթնաժողովը, 2030 թվականի օրակարգին հասնելու համար նոր թափ առնելու անհրաժեշտությունը: Այս թեման նպատակ ունի ընդգծել հաշմանդամություն ունեցող անձանց կենտրոնական, առաջնորդող դերը այս բոլոր ջանքերում՝ համաշխարհայինից մինչև տեղական:

Հայաստանում, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 2024թ.-նի հուլիսի 1-ի դրությամբ, կազմում է 173.856 մարդ, որից 83.396 կանայք են, իսկ 7642-ը (4.4%) մինչև 18 տարեկան երեխաներ են: Ընդհանուր թվի 50%-ից ավելին` 91.097-ը կենսաթոշակային տարիքի և բարձր անձիք են:

«Հարկ է նշել, որ 2024թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ունեցած տվյալների և 2023թ.-ի նույն ժամանակահատվածի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանց ցուցանիշներում նվազում է արձանագրվել. մեծահասակների դեպքում նվազումը կազմել է 7.8%, իսկ մինչև 18 տարեկան երեխաների դեպքում այն կազմել է շուրջ 15%:

Նվազման ակնհայտ միտում կա առաջին անգամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների թվի առումով: Օրինակ, 2023թ.-ին այն կազմել է 2674,  իսկ 2022թ.-ին այդ թիվը եղել է 13.627, 2021թ.-ին`15.410, 2020թ.-ին`11.555, իսկ 2019թ.-ին`14.021: Դատելով առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի` տարեցտարի նվազման ցուցանիշից, կարող ենք ասել, որ 2021թ.-ին գրանցված ամենամեծ` 15.410 թվի հետ համեմատ, 2023թ.-ին գրանցված դեպքերը նվազել են շուրջ 83%-ով, իսկ 2022թ.-ի համեմատ նվազումը կազմել է 80%:

Ըստ հաշմանդամության կարգերի` I, II և III, տոկոսային հարաբերակցությունը ունի հետևյալ տեսքը` I կարգ - հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թվաքանակի 2.9%, II կարգ`20.6%, և III կարգ`69.4%: Ընհանուր թվից, առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց  56.7%-ը աշխատունակ տարիքի մարդիկ են:

Հաշմանդամության պատճառ դարձած հիվանդությունների շարքում (100.000 բնակչի հաշվով) առաջին տեղում են չարորակ նորագոյացությունները` 24.6%, հաջորդը` 24.1% ցուցանիշով արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, երրորդ տեղում են նյարդային համակարգի և զգայական օրգանների հիվանդությունները` 8.8% ցուցանիշով, այնուհետև ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքների հիվանդությունները` 7.6%, իսկ հոգեկան և վարքի խանգարումները կազմում են 6.5%-ը:

Առողջ և բարեկեցիկ հասարակություն ունենալու համար, որը չի առաջնորդվի խտրական վերաբերմունքով հատուկ կարգավիճակ ունեցող անձանց հանդեպ, նախևառաջ անհրաժեշտ է`
• Կրթել, սովորեցնել, իրազեկել հասարակությանը:
• Վեր կանգնել մարդկանց խարանելու և պիտակավորելու բացասական երևույթից:
• Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց առաջնային դերի ընդլայնմանը կյանքի բոլոր ոլորտներում:
• Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության ապահովումը հասարակական կյանքի բոլոր ասպեկտներում:
• Որոշումների կայացման գործընթացներում նրանց մասնակցության ընդլայնումը:
• Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացումը:
• Տոնել, քաջալերել հաշմանդամություն ունեցող անձանց նվաճումները:
• Գիտակցել, որ բոլոր մարդիկ ունեն միևնույն հավասար իրավունքներն ու պարտականությունները»,- նշում են «Հերացի» կենտրոնից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:54
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այս նախագծի նպատակն ընտրություններին ընդառաջ հերթական շոուներ կազմակերպելու միջոց է դիտվելու. Մինասյան
Ազգային ժողովում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Քաղաքապետարանն ավտոբուսի վարորդների ընդունելություն է հայտարարել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԱՀ դաշտ կմտնեն հաշվապահական իրավաբանակն ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները. Թունյան
«ԱԱՀ դաշտ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանը տիկտոկեր է
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ողջ օրը համացանցում են` ռիլսեր, վիդեոներ, գրառումներ, հաշվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Դեկտեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 4-ին ժամը 09:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 397.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
«Ներողություն եմ ուզում խնդրել  բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում  իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից...
Աղբյուր` Panorama.am
09:49
Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք
Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում  տեղի է ունեցել թանգարանի վերջին ձեքբերումներին նվիրված մեծ ցուցադրության...
Աղբյուր` Panorama.am
09:39
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես մեր թիմի անդամ եմ, և մնացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
«Արմատական ​​ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները սուտ են տարածել, թե ես դուրս եմ եկել «Վրացական երազանքից»։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվի
Դեկտեմբերի 11–ին, ժամը 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու շանտաժ է անում իր թիմակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շևրոների» վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկանդալով է ուղեկցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Յուրի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում անցկացված սոցհարցումները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու  քաղաքապետի ԺՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են. Ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի Պապից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Իշխանությունը ոտուձեռ ընկած մարզերց վարորդներ է ուզում բերել Երևան, որ այսօր քաղաքը կաթվածահար չլինի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր, գործադուլ հայտարարած...
Աղբյուր` Panorama.am
08:51
Երևանում տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Խոսնակ
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։  «Շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
08:43
Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ. Արմեն Սարգսյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին
«Անկեղծ ասած,  ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ (էլ չասեմ թե ՞ ինչքան եմ մտածել էս թեմայի...
Աղբյուր` Panorama.am
08:32
Դեկտեմբերի 4-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:11
Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի...
Աղբյուր` Panorama.am
00:01
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
23:06
Եթե պետք լինի մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին. Տիգրան Ավինյան
«Խոսք եմ տվել վարորդների աշխատավարձը բարձրացնել, իմ խոսքը պահել եմ։ Դա 2023 թվականին էր։ Որևէ այլ տեսակի խոստում ես չեմ տվել։ Վերջին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր թելեգրամյան ալիքում գրում է. «Իրաքի տարածքից ժամանած իրանամետ ուժերի աջակցության պայմաններում սիրիական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին
14:43 03/12/2024

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}