А տառ են գրել, թող գան ու տեսնեն՝ այդ A տառով կարողանո՞ւմ է տրանսպորտ աշխատի. Վարորդները բողոքում են
«Մեր պահանջները շատ են, ընդուպ աշխատանքային նորմալ պայմաններ։ Նույնիսկ զուգարան չունենք։ Միայն համազգեստի համար մենք վճարել ենք 12 հազար 500 դրամ, 5000 դրամ էլ կարճ ժիլետների համար։ Դա քաղաքապետարանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց գործադուլ անող ավտոբուսի վարորդներից մեկը։
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում այսօր վաղ առավոտից գործադուլ է: Շատ ավտոբուսներ դուրս չեն եկել երթուղիներ, վարորդները բողոքում են իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից:
«Մեզի գցել են կառավարության ու ուղևորների արանքը: Մենք իրենց բրոնիժիլետն ենք, ով հելնում է՝ շոֆերի վրա քիթումունաթ է անում, գիտեն շոֆերն է մեղավոր»,- ասաց մեկ այլ վարորդ։
Վարորդները նաև նշեցին. «Ուղևորը փողը չի տալիս, ասում ես՝ ուղեվարձը վճարի, ասում է՝ գնա, Նիկոլից ուզի, կամ գնա քաղաքապետից ուզի, ես ի՞նչ անեմ այդ մարդուն»:
«Հնդիկը բարձրանում է, 200 դրամ ցույց է տալիս, ասում է՝ չունեմ։ Ասում ենք՝ նստի։ Արդեն սովորել են։
Եթե իմ ազգը, ժողովուրդն այդ 100 դրամանոցը չունի՝ ասեմ, իջի, գնա։ Մարդը դասի է գնում, աշխատանքի, ասեմ՝ չունես, իջի, գնա»։
«Երեխան գիրկը նստում է, ասում է՝ 100 դրամանոց չունեմ, ասեմ՝ իջի, սառի։ Եթե ձեր խիղճը կհերիքի անեք, դուք արեք, մերը չի հերքում»։
«Երևանում գոյություն չունի կանգառ։ Կանգնում ենք, մարդիկ սիգնալ են տալիս, հայհոյում են, մեր ու կնիկ են քրֆում, չիջնեմ, մի բան էլ ես ասեմ։ Թող կանգառները մաքրեն այդ մեքենաներից։ А տառ են գրել, թող գան ու տեսնեն՝ այդ A տառով կարողանո՞ւմ է տրանսպորտ աշխատի»։
Վարորդները նաև նշեցին, որ քաղաքապետարանը մեկ ամիս առաջ իրենց խոստացել է աշխատանքի վերանայում, սակայն որևէ քայլ չեն արել։
«Տնօրենը դարպասները փակեց ու ասաց՝ «բոլորդ ազատված եք, որ չեք հելնում երթուղի, մեր պայմանը սա է, աշխատում եք, աշխատեք, չեք աշխատում, դիմում գրեք»։ Դա ասելու բա՞ն է։ Դուք ձեր ասածները չեք կատարում, ինչո՞ւ եք մեզանից պահանջում»,- նշեց մեկ այլ վարորդ։
«Թող իրենք դիմում գրեն, ինչ կլինի ո՞ր։1500 հոգու փոխարեն թող 10 հոգի դիմում գրի, մենք էլ հելնենք, աշխատենք։ Այսինքն 1500 հոգու ընտանիք թողնում են սոված, ինչ է 10 հոգի աշխատի։ Գնացեք, դուք դիմում գրեք ու ազատվեք, ձեր հետ չենք ուզում աշխատել»,- նշեց վարորդը։
Հարակից հրապարակումներ`
- Թևանյան. Եթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները
- Մարդիկ ասում են՝ գետինը մտնեք, որովհետև տրանսպորտն այս վիճակում է. Թադևոս Ավետիսյան
- Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական»
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա