Քաղաքական 15:39 04/12/2024 Հայաստան

Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է. Աղազարյան

«Ես այս տարիների ընթացքում երբևէ չեմ եղել այն բաժնում, չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթի ծանոթանալու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և  կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Իսկ այսօր Աժ նիստում Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։

Նա նշեց. «Եթե խոսքը վերաբերում է խմբակցության նիստերից արտահոսքին, որտեղ մասնակցում են, առավել ևս վարչապետի  ներկայությամբ 60-70 պատգամավոր, նաև կառավարության անդամներ, ասեմ՝  ես միշտ հասանելի եմ, լրագրողները գիշերն էլ զանգեն, ես պատասխանել եմ։ Հիմա այդ զրուցելու ընթացքում, թե հարցազրույցի ֆորմատով, թե ընդհանրապես, կարող է պատահի, որ ես մի բան եմ ասել, որ չէր կարելի ասել:

Ես չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված, այսօր սա եմ ասել արտահոսք, հետո այն եմ ասել արտահոսք»։

Դիտարկմանը՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ասաց, որ երբ այդ մեղադրանքները իրեն ներկայացրել են, որևէ կերպ չի արդարացրել և ներողություն չի խնդրել, Հ.Աղազարյանն ասաց. «Ես լրագրողների հետ զրույցում այդ արտահոսքի պահով արտահայտվեցի:

Ես զարմանք հայտնեցի, թե այդ ոնց է եղել, որ իմ անձնական  դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ: Որովհետև, երբ որ պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իմ փաստաբանը, իմ ուսանողական ընկերը հայց է ներկայացրել դատախազություն, որպեսզի քրեական վարույթ հարուցվի, պարզաբանումներ մտցվի, և այս շրջանակներում տեղի է եղել հարցաքննություն իմ հետ, իմ հեռախոսն  առգրավել են։ Ես չեմ դիմադրել, ասել եմ վերցրեք:

Հեռախոսս 10 օրից ավելի գտնվել է այդ քննիչի մոտ, և քննիչն ասել է՝ իրենց հետաքրքրում է միայն ու միայն այն հեռախոսազանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ այդ գործով:
Ես ասեցի՝ խնդիր չունեմ, բայց ես այնտեղ լիքը այնպիսի բաներ ունեմ, որ չեմ ուզի, որ կարդաք: Բայց նաև ասացի՝  հանկարծ այնպես չլինի, որ դրանք հրապարակվեն: Ինձ ասաց՝ պարոն Աղազարյան, այս ինչե՞ր եք ասում, դուք գիտե՞ք  որ պետության մեջ եք: Ես հպարտ կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ չի լինի: Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի մեջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ: Ո՞վ է այդ նյութերը տվել վարչապետին, ի՞նչ նպատակով է տվել, ես չեմ կարող ասել: Ես նաև չգիտեմ, թե որքանով է դա օրենքի շրջանակներում»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգո՞վ են այդպիսի բան արել, Հ. Աղազարյանն ասաց. «Ես չէի ուզի հավատալ դրան»:

Դիտարկմանը, որ երբ հայտարարում են «բարոյական հանրային նորմեր եք խախտել, կարծեք՝ գնում է սիրուհու դաշտ», Աղազարյանն ասաց. «Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է: Բայց ինչ կա։  Հիմա ես կուզե՞մ՝ այդ ինֆորմացիան հրապարակվի։ Իհարկե, չեմ ուզի: Թող հրապարակեն, այնքան հրապարակեն, մինչև հոգնեն»:

Աղազարյանը նաև նշեց. « Քյարամյանի հետ այս միջադեպը, սքրինշոթերը, դրանք բոլորը առիթ են: Սարսափելի բաներ են, ես չեմ կարող ասել, մի քանի ամիս հետո կպարզվի»:

Մանրամասն՝ տեսանյությում։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:04
Ադրբեջանում պայթուն է որոտացել. Կան տուժածներ
Ադրբեջանական Թովուզ քաղաքում պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել մետաղագործական արտադրամասում։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սննդի գները եռապատկված են․ ինչ վիճակ է Հալեպում
Հալեպում մարդիկ տնտեսական ծանր վիճակում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
21:16
Փարիզում կայացել է Մակրոն-Թրամփ-Զելենսկի հանդիպումը
Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության ընդառաջ Ելիսեյան պալաում տեղի է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այլընտրանք չկա. Զուրաբաշվիլին Փարիզում Զելենսկու հետ հանդիպումից հետո գրառում է արել
«Շնորհակալություն, նախագահ Զելենսկի, վրաց ժողովրդին ցուցաբերած Ձեր հաստատակամ ու անսասան աջակցության համար»,-X-ի իր միկրոբլոգում...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով Սիրիայում ու դրա շուրջ կատարվող իրադարձություններին, գրում է. «Կատարում ավարտվեց...
Աղբյուր` Panorama.am
20:03
Թբիլիսիում ցույցերի 10-րդ օրն է
Հարևան Վրաստանում բողոքի ակցիաների 10-րդ օրն է։ Այսօր քայլերթին մասնակցում են ուսանողները։ Քաղաքացիները հավաքվում են խորհրդարանի շենքի դիմաց՝...
Աղբյուր` Panorama.am
19:44
Միրզոյան. Եթե լինի բավարար քաղաքական կամք, պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել
«Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման...
Աղբյուր` Panorama.am
18:57
Պետերբուրգում որդին բակարանը վաճառել է մոր հետ միասին
Պետերբուրգում թոշակառու կինը պատահաբար իմացել է, որ որդին իրեն վաճառել է բնակարանի հետ միասին։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սարսափելի դեպք Երևանում. Վերցրել է զոհված եղբայրների շիրմաքարերի գումարը, դրանք չի բերել, գումարն էլ չի վերադարձրել
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:13
Ալիևի լեզուն երկարացրել և երկարացնում է Փաշինյանը. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Շահումյանցի Ժիրոն» ազատ է արձակվել. ՔԿ
Օրերս ձերբակալված «Օրենքով գող» «Շահումյանցի Ժիրո» մականունով հայտնի Ժիրայր Բրուտյանն ազատ է արձակվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:04
Մետրոպոլիտենը վաղն աշխատելու է մինչև գիշերվա 01:00-ը
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է. «Սիրելի՛ երևանցիներ և  մայրաքաղաքի հյուրեր, դեկտեմբերի 8-ին, ժամը՝...
Աղբյուր` Panorama.am
17:50
Այս ամենում զավեշտալի է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի վարքագիծը. Միհրան Պողոսյան
Փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է. «Երեկ Հայաստանում նշվում էր փաստաբանների մասնագիտական տոնը։ Կրկին անգամ շնորհակալություն հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
17:35
Արտաքին աշխարհի հետ կապի պահպանման՝ Քրեակատարողական օրենսգրքով սահմանված մի շարք կարգավորումներ գործնականում չեն կիրարկվում. Ուսումնասիրություն
2022 թվականի հուլիսի 22-ին ուժի մեջ մտած Քրեակատարողական օրենսգրքով արտաքին աշխարհի հետ ազատազրկված անձանց կապը պահպանելու և ամրապնդելու...
Աղբյուր` Panorama.am
17:24
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան դեկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին և 9-ի գիշերը, 12-ի ցերեկը...
Աղբյուր` Panorama.am
17:05
Վրաստանում ևս երկու ցուցարար է ձերբակալվել
Ոստիկանությունը ձերբակալել է ևս երկու ցուցարարի՝ 27 և 29 տարեկան։ Նրանք մեղադրվում են խմբակային բռնություններին մասնակցելու համար, որոնցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
16:30
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:...
Աղբյուր` Panorama.am
16:26
Խոշոր վթար Կապանում
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 7-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ի՞նչ հագուստով պետք է կանայք դիմավորեն օձի տարին
Ի՞նչ հագնել օձի տարին դիմավորելու համար։  Ոճաբաններն ու աստղագուշակները մի քանի խորհուրդ են տվել, թե ինչ պետք է հագն են կանայք, որպեսզի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Քաղաքական վերլուծաբան. Առաջիկա հանգստյան օրերն էական նշանակություն կունենան Վրաստանում իրավիճակի համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցով մեկնել է Ֆրանսիա։ «Գրուզիա օնլայն»-ի   փոխանցմամբ, այս մասին հայտնում ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Սպասվում է թանկացումների շղթա. Արփինե Հովհաննիսյան
Ֆինանսների նախարարության կողմից նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները հանգեցնելու են թանկացումների շղթայի։ Այս մասին ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
15:01
Ռոտենբերգը մտադիր է նոր հյուրանոց կառուցել Ղրիմում ու այն կոչել մոր անունով
Արկադի Ռոտենբերգը նախատեսում է ավելի քան 15 միլիարդ ռուբլի ներդնել Յալթայի «Ժեմչուժինա» առողջարանի տարածքում նոր հյուրանոցային...
Աղբյուր` Panorama.am
14:44
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՌԴ դեսպանություն
36 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, որը խլեց 25 հազար մարդու կյանք, ավերեց Սպիտակ քաղաքը և...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ազգային պատկերասրահում բացվեց Վ․ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված ցուցահանդես
Ազհային պատկերասրահում բաղցեց Վահրամ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կրում է «Վերացականության ակունքներում»...
Աղբյուր` Panorama.am
14:20
Դատարանը հանքարդյունաբերությունից տուժած քաղաքացիներից պահանջել է իրենց փորձաքննություն անցացնել․ Դուլգարյան
Մեծ Այրում  համայնքի բնակիչներից դատարանը պահանջում է փորձաքննությունների արդյունքներ, այդ թվում՝ վնասի չափի  ու քանակի մասին։ Նման...
Աղբյուր` Panorama.am
14:13
Հարավային Կորեայում քվեարկում են նախագահին իմպիչմենթ հայտնելու համար
Հարավային Կորեայի խորհրդարանը նիստ է գումարել նախագահին իմպիչմենթ հայտնելու համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, իշխող...
Աղբյուր` Panorama.am
14:04
Նոր թրենդ. սոցցանցերի օգտատերերը սկսել են անտեսել արտիստների հրապարակումները
Օգտատերերը սկսել են նաև ավելի քիչ «գնահատել» Բեյոնսեի, Քայլի Ջեների, Քիմ Քարդաշյանի, Ադամ Լևինի և այլ արտիստների գրառումները։
Աղբյուր` Panorama.am
13:55
Թուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև Հայաստանը
Դեկտեմբերի 5-6 Մալթայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների համաժողովի ընթացքում կառույցի գլխավոր քարտուղար է ընտրվել Թուրքիայի կողմից առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Ծանրամարտի ԱԱ. Այսօրվանից պայքարն են սկսում հայ ծանրորդները
Մրցահարթակ դուրս կգա Գառնիկ Չոլակյանը
Աղբյուր` Panorama.am
13:35
Կոնգոյում անհայտ հիվանդությունն արդեն 143 մարդու կյանք է խլել
Նոյեմբերին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավարևմտյան նահանգում անհայտ հիվանդությունից մահացել է 143 մարդ։ Այս մասին գրում է Reuters-ը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայկական գենոֆոնդը ոչ միայն հայերին է հետաքրքրում. Լևոն Եպիսկոպոսյան
10:18 07/12/2024

Հայկական գենոֆոնդը ոչ միայն հայերին է հետաքրքրում. Լևոն Եպիսկոպոսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}