Աղազարյանը դարձել է պետական դավաճան, որովհետև մերժել է մանդատը վայր դնելու ձեր խնդրանքը. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
«Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձողեր է ասահմանում , նախորդ շաբաթ սահմանադրական անկախ մարմնի նախագահը, երկրի վարչապետից SMS ստանալուց հետո ափալ-թափալ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց հեռանալու մասին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հիշեցնելով, որ ԲԴԽ նախագահը պետք է երաշխավորեր դատարաննհերի անկախությունը, բայց չի կարողացել սեփական անկախությունը պաշտպանի։
Նրա խոսքով Հովիկ Աղազարյանն էլ երկու ժամ առաջ զազրելի բացահայտում է արել, որ իր հեռախոսը հայտնվելէ Նիկոլ Փաշինյանի մոտ և այնտեղի պարունակությունը քննարկվել է ՔՊ նիստում։
«Պիտի հիաստափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել»,-պատասխանեց Փաշինյանը և բացատրեց, որ այն քրեկան գործի շրջանակներում է առգրավվել քննիչի կողմից, հետո հայտնվել է իր սեղանին։
Փաշինյանը նշեց, որ հեռախոսի մեջ հայտնաբերվելեն պետական անվտանգության,այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ և քննչական մարմինն այն փոխանցել է համապատասխան պետական մարմնին, որն էլ կատարել է աշխատանք հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր է եղել այդ մասին զեկուցել Իրեն։
«ՔՊ-ն Հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով հեռացնում է Աղազարյանին իր շարքերից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նծշեց, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն, որպեսզի Հովիկ Աղազարյանին զրկեն ԱԺ պատգամավորի մանդատից
«Աղազարյանը դարձել է պետական դավաճան և ահաբեկիչ, որովհետև մերժել է մանդատը վայր դնելու ձեր խնդրանքը»,-Փաշինյանին հակադարձեց Ագնեսա Խամոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա