Ես երեկ Աղազարյանին ուզում էի ինչ-որ ձևով խեղդել. Ալեն Սիմոնյան
«Փաշինյանը կոմունիկացնում է խմբակցության հետ իր աշխատանքը և պարզվում է, որ այդ կոմունիկացիաների ընթացքում ինֆորմացիաներ կան, որոնք դուրս են եկել և հայտնվել են մամուլում»,-պատասխանելով Հովիկ Աղազարյանին վերաբերող հարցին՝ լրագրողներին ասաց ԱԺ խոսան Ալեն Սիմոնյանը։
Նրա խոքով գաղտնիության հետ աշխատող պատգամավորները պետք է իմանան, թե ինչը պետք է հրապարակեն, ինչը ոչ։
«Պարոն Աղազարյանը շփում է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ, ով իր հետ շփվել է»,-ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց,- «Մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պաշտպանել պարոն Աղազարյանին, իմ գործընկերն ա, իրար հետ ճանապարհ ենք անցել, բայց երեկ ինչ-որ ձևով ուզում էի իրան խեղդեի։ Ես ցավում եմ, որ երեկ ինքը չէր զղջում ։
ԱԺ խոսնակը շոկի մեջ է եղել, երբ իմացել է Աղազարյանի խոսակցության մասին
«Ես երեկ Աղազարյանին ուզում էի, ինչ-որ ձևով խեղդել»,-ասաց Աղազարյանը և շարունակեց. «Իմ մոտ տպավորություն կար ադեկվատության հետ կապված։ Երբ իմացա, թե ինչ է արել, ուղղակի ամոթ է պատմել անգամ, ամաչում եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա