Օրվա մամուլ 09:13 04/12/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու շանտաժ է անում իր թիմակիցներին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն օրենքից վեր է դասում. նա օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու դրա միջոցով շանտաժ է անում իր թիմակիցներին։ ՔՊ-ականներն էլ լուռումունջ աչք են փակում Քոչարյանի ապօրինությունների վրա, չեն համարձակվում նրա դեմ դուրս գալ։

Սկսենք սկզբից. 44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց՝ 2022 թվականի փետրվարին, ԱԺ-ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ։ Քննիչ հանձնաժողովի ստեղծումից 4 տարի անց, սակայն, ո՛չ դրա զեկույցը կա, ո՛չ էլ անգամ` նշույլ։ Միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է ամեն ամիս հայտարարում, թե զեկույցը պատրաստ է, շուտով կհրապարակվի, բայց այդպես էլ չի հրապարակվում։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է՝ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, երկու անգամ երկարաձգվել մինչև վեցական ամսով»: Քննիչ հանձնաժողովի գործունեությունը շուրջ երկու անգամ երկարաձգվել է. առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերին՝ 6 ամսով, երկրորդ անգամ 2023 թվականի մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Բայց, արի ու տես, որ Քոչարյանը օրենքից դուրս է իրեն հայտարարել և արդեն 2 տարի է մատի փաթաթան է դարձրել հանձնաժողովի զեկույցը:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին: Բայց չարեց: Իսկ նոյեմբերի 11-ին էլ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարել էր. «Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ամբողջությամբ կհրապարակվի», – նշել էր Քոչարյանը:

Բայց զեկույցը մինչ օրս չի հրապարակվել: Եվ, ըստ ՔՊ-ականների, Քոչարյանը շանտաժի է ենթարկում թե՛ ընդդիմադիրներին, թե՛ իր թիմակիցներին։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի մյուս անդամներին` այդ թվում և ՔՊ-ական անդամներին, թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին։ Երբ հանձնաժողովների անդամները պահանջում են Անդրանիկ Քոչարյանից հրապարակել զեկույցը, վերջինս արդարանում է, թե զեկույցը դեռ վերջնական չէ, սևագիր տարբերակով է, սպասում է՝ փորձագետները վերջնական տարբերակը տան իրեն, և երբ տան՝ կփոխանցի: Ի դեպ, զեկույցի մի մասը բաց է, որը պետք է հրապարակվի, իսկ մյուս մասը, ասել է, որ փոխանցելու է ԱԺ նախագահին, որ վերջինս որոշի՝ հանրայնացվելո՞ւ է այն թե՞ ոչ, և երբ կհրապարակվի։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը միտումնավոր չի հրապարակում զեկույցը, պահում է այն, որպեսզի հասկանա՝ ինչ որոշում են ՔՊ-ում իր պաշտոնանկության կապակցությամբ կայացնում: Իսկ քանի դեռ զեկույցը չի հրապարակել, որոշում չեն կայացնի: Կարճ ասած՝ նա զեկույցի շանտաժով երկարաձգում է իր պաշտոնավարումը ԱԺ հանձաժողովում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:41
Եկել է երկիրը անդունդը գցող իշխող կուսակցության վրա հզոր ճնշում գործադրելու ժամանակը, մի ուշացեք. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է երկրում իրականացված ձերբակալություններին և կոչ արել Վրաստանի գործընկերներին ճնշում գործադրել...
Աղբյուր` Panorama.am
22:27
«Կասկադյորական» խոշոր ավտովթար՝ Երևանում
Դեկտեմբերի 4-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի
Նախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան  դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց աշխատանքից...
Աղբյուր` Panorama.am
21:46
Սրանով, Փաշինյանը Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում չի դիմի ՀԱՊԿ-ին. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի «Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս» արտահայտությունը և...
Աղբյուր` Panorama.am
21:34
Ադրբեջանն անվանական առումով ավելի ունակ է լինելու ռազմական ծախսեր անել, և սա խնդիր է. Վարդան Արամյան
Հայաստան օտարերկրյա ներդրումների կրճատման հիմնական պատճառներից է նաև անվտանգային միջավայրը։ Արդյոք գործող կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է...
Աղբյուր` Panorama.am
21:15
«Սխալ երկիր» ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին. Հովհաննես Իշխանյան
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է. «Սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին «Սխալ երկիր»...
Աղբյուր` Panorama.am
20:51
Թուրք տղամարդկանց թիրախում կանայք են․ միայն նոյեմբերին 32 կին է սպանվել Թուրքիայում
Թուրքիայում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ ուշադրություն հրավիրելու երկրում տղամարդկանց կողմից կանանց դաժան սպանությունների և...
Աղբյուր` Panorama.am
20:40
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը (քր․օր․ 418-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ժամը 19։45-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները բաց են
 Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19։45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:15
Այս տրամաբանության մեջ փնտրեք նաև «Մոսկվայից եկող ընկերոջը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․ «Ի՞նչ կլիներ, եթե Հովիկ Աղազարյանը «հարգեր» Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
«Задержка» չկա, որոշել ենք, որ սենց պետք ա անենք, սենց ենք անում․ Փաշինյան
«Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիր է և գիտենք, որ հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու ոչ թե Հայաստանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Պատմության մեջ հիշվելու եք որպես դավաճանի խամաճիկ պաշտոնյաներ․ Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Այսօր ԱԺ-ում լրագրողներին Հ. Աղազարյանի ասածներից կարելի է հետևություն անել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:23
ՀՀ պատմության մեջ ամենամեծ թալանը տեղի է ունենում վերջին տարիներին՝ առցանց խաղատների միջոցով․ պատգամավոր
 «Հաշվի առնելով, որ ձեր քաղաքական թիմն ամենից շատն է սիրում խոսել թալանից, ուզում եմ պնդել , որ մինչ այժմ ՀՀ պատմության մեջ ամենամեծ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Պատկերացնում ե՞ք, թե ինչ մասշտաբի հանցագործություն բացահայտեց Հովիկ Աղազարյանը․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Խնդում ենք… Բայց պատկերացնում ե՞ք, թե ինչ մասշտաբի հանցագործություն բացահայտեց Հովիկ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Վարդենիսում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 2-ին ծնվել է 36-ամյա Գայանե Հովհաննիսյանի և Ավետիս Ավետիսյանի ընտանիքի 9-րդ երեխան՝...
Աղբյուր` Panorama.am
18:39
Վրացական նիկոլին սպասելիս․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Վրացական նիկոլին սպասելիս Հոգեբանները, սոցիոլոգները, մարդաբաններն ու հասարակագետները մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:24
ՀՀ-ի օկուպացված տարածքների հարցը ռազական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա․ Փաշինյան
«Շատ,թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ  ներքաղաքական նկատառումներով մեր քաղաքական թիմին և...
Աղբյուր` Panorama.am
18:05
Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն.  «2025թ. պետական բյուջեն ունի որոշակի...
Աղբյուր` Panorama.am
17:57
ԿԳՄՍՆ որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները հեռացնելու վերաբերյալ. Անդրեասյան
«ԿԳՄՍ նախարարությունը որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները, որևէ նկար հեռացնելու, տեղափոխելու, հանելու վերաբերյալ: Հուսով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է
Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ճշմարտություն, որ դուր չի գա ոչ իշխանությանն ու ոչ էլ ընդդիմությանը. Սամվել Ֆարմանյան
«Ընդդիմադիրներս արդեն 6.5 տարի փաստեր ու ապացույցներ ենք բերում՝ հիմնավորելու, որ Նիկոլի իշխանությունը ձախորդ է, կապիտուլյանտ, պատուհաս,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Աղազարյանը դարձել է պետական դավաճան, որովհետև մերժել է մանդատը վայր դնելու ձեր խնդրանքը. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
«Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձողեր է ասահմանում , նախորդ շաբաթ սահմանադրական անկախ մարմնի նախագահը, երկրի վարչապետից SMS ստանալուց...
Աղբյուր` Panorama.am
17:26
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի պաշտպանների բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ հրապարակել է  Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արփինե Սագսյանը նոր տեղակալ ունի
Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 4-ի որոշմամբ՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ:
Աղբյուր` Panorama.am
17:18
Փաշինյանն արձագանքում է Պուտինին
«Ամենայն հարգանքով Ռուսաստանի նախագահի նկատմամբ, մենք գործընկերներ ենք, աշխատում ենք միասին, այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հարկային փոփոխություններով ունենում ենք ավելի ծանր վարչարարական կանոնակարգեր. Հակոբ Ավագյան
ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ խոստանալով մինչև երկրորդ ընթերցում այն փոփոխել և ԱԱՀ դաշտ...
Աղբյուր` Panorama.am
17:04
«Տոսկանա» հյուրանոցում կնոջը ծեծի ենթարկելու մեջ կասկածվողը Խորեն Հովհաննիսյանի որդին է․ նոր մանրամասներ
Hayastan.news-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երևանյան հյուրանոցում երիտասարդ կնոջը ծեծի ենթարկելու և բռնաբարության դեպքի մասին։ 2005-ին...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 4-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 07:00-ն ժամանակավորապես...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔՊ-ական Հայկ Սարգսյանը ցույց է տվել, ինչ տեսք ունի 2.3 միլիոն ԱՄՆ դոլարը իրական կյանքում
ՔՊ-ական պատգամավոր  Հայկ Սարգսյանը փորձել է պատկերավոր ցույց տալ, թե ինչքան  օգուտ է եղել  բուջեին իր նախաձեռնած օրենսդրական ակտի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա
15:20 04/12/2024

Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}