«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվի
Դեկտեմբերի 11–ին, ժամը 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note Italiane In Cinema) խորագրով երեկո։ Այն կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը։
Կհնչեն հայտնի ստեղծագործություններ՝ գրված բացառապես իտալացի հայտնի կոմպոզիտորների և երգահանների կողմից։ Կնչեն Էննիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ջակոմո Պուչինիի, Ռենատո Կարոսոնեի, Տոմազո Ալբինոնիի և այլոց գործերը։
Համերգի ընթացքում կներկայացվեն սաունդթրեքեր այնպիսի հայտնի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Կնքահայրը», «Ռոմեո և Ջուլիետ», «Սարդ-մարդը», «Ուոլ Սթրիթի գայլը», «Տաղանդավոր պարոն Ռիփլին», «Մի անգամ Ամերիկայում» և այլն։
Մասնակցությամբ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ընդլայնված կազմով), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։
Մենակատարներ՝ Տիգրան Մելքոնյան (տենոր), Ալբերտ Նավասարդյան (սաքսոֆոն), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Վահագն Վարդանյան (մելոդիկա, օկարինա, բլոկ ֆլեյտա, էլեկտրո դաշնամուր), Վարդան Գաբոյան (էլեկտրո կիթառ): Դիրիժոր՝ Վալտեր Սիվիլոտտի (Իտալիա):
Համերգի գլխավոր հովանավոր՝ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա