Փաշինյանը հրապարակային հրաժարվեց սահմանադրությամբ պետությանը վերապահված պարտավորություններից. Արծվիկ Մինասյան
«Փաշինյանն այս ամբիոնից երկու օր առաջ արեց հայտարարություններ, որոք ուղղված են ՀՀ-ի ազգային և պետական ինքնիշխանության դեմ, որոնք ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և հրապարակային հրաժարվեց սահմանադրությամբ պետությանը վերապահված պարտավորություններից»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնելով, որ Սահմանադրության դրույթի համաձայն ՀՀ քաղաքացիները Հայաստանի տարածքից դուրս պետության պաշտպանության ներքո են՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Փաշինյանը երկու անգամ հայտարարել է թե պետությունը պարտավորություն է կրում միայն հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ։
Մինասյանը, ընթերցելով Սահմանադրության դրույթը, ըստ որի. «ՀՀ-ն միջազգային իրավունքի հիման վրա պարտավորվում է ապահովել հայկական մշակութային և պատմական արժեքների պահպանությունը», նաև ասաց, թե Փաշինյանը նշում է, որ միայն ՀՀ տարածքում իրականացվող գործողությունների համար է պատասխանատու։
«Փաշինյանը հպարտորեն հայտարարում է, որ Արցախի հանձնումը միակ փրկությունն է Հայոց պետականությունը պահնպանելու համար։ Սա ազգային և պետական ինքնիշխանության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը վաղ թե ուշ վրա է հասնելու»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և տարակուսեց, որ ՔՊ մեծամասնությունը երբևէ չի դատապարտել Փաշինյանի նման հայտարարությունները։
«Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ նաև վերախմբագրում է ԶՈւ-երի գործառույթները և ըստ էության ոչնչացնում է Հայոց պետականությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Կարևորելով, որ նա այդ հարցը բարձրացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության ժամանա՝ Մինասյանն հավելեց, թե իր հիշատակած երևույթները մեծ հավանականությամբ ունեն նաև կոռուպցիոն դրսևորումներ։
«Դրանք թե՛քաղաքական, թե՛սոցիալական, թե՝ բարոյական և ամենածանրը՝ազգային-էթնիկական հստակ ուղղվածություն ունեն։ Այն ատելության բաժինը, որն անընդհատ այս ամբիոնից հնչում է մեծամասնության ներկայացուցիչների կողմից, բերում է այն համոզման, որ դուք հերթական անգամ դաս չեք քաղում անցյալի սխալներից»,-խոսքն ավարտեց Մինասյանը
Հարակից հրապարակումներ`
- Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, Փաշինյանի՝ իր պաշտոնավարման արձանագրում է. Աբրահամյան
- Աշխարհը մեզ ընկալում է, որպես «ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա