Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ. Արմեն Սարգսյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին
«Անկեղծ ասած, ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ (էլ չասեմ թե ՞ ինչքան եմ մտածել էս թեմայի շուրջ)»,-«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին գրելէ Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։
«Երևի մեծացել եմ, մեծանալու հետ էլ դուխս պակասել ա, բայց արի ու տես, որ երեխաներս կարողացան նպատակ դնել ու իրականացնել իմ երազանքը։ Նկարահանումներց քիչ եմ ինֆորմացված (Նոնաս շատ ժլատ էր տեղեկատվության առումով, սցենարը իհակե կարդացել եմ, լավն էր) կարող եմ միայն տրամաբանել, Խորիկը, իհարկե, էս պարագայում անփոխարինելի էր, դերասանական կազմը ճիշտ էր ընտրված, նկարահանող անձնակազմը պրոֆեսիոնալ էր.... Աստված առաջ տեսնենք ի՞նչ կստացվի։ Գրիգ ջան, Նոն ջան ինչ՞ ասեմ էրեխեք ջան կյանքներդ երկար»,-նշել է նա։
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են։ Genetic production-ը սոցցանցերի իր էջերում հաճախ է լուսանկարներ հրապարակում նկարահանման հրապարակից, ետնաբեմից։ Վազգեն Սարգսյանին ֆիլմում մարմնավորումէ Խորեն Լևոնյանը։ Նախատեսված է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2025-ի մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձին։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա