ԱԱՀ դաշտ կմտնեն հաշվապահական իրավաբանակն ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները. Թունյան
«ԱԱՀ դաշտ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն մատուցողները և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները: Մնացած ընկերությունները չեն տեղափոխվի»,-ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին աղմկահարույց նախագիծը:
Նրա խոսքով մյուս փոքր ու միջին ձեռնարկատերների համար կփոխվի միայն գործունեության կանոնները, ըստ որի այն ընկերությունները, որոնք ծառայություն կմատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա դիմացի կողմը չի կարող այդ ձեռքբերումները ծախսագրել:
Բաբկեն Թունյանի խոսքով այդ փոփոխությունները 1-ին ընթերցման նախագծում դեռ չկան, զուտ տեխնիկապես չեն հասցրել մինչև հանձնաժողովի նիստը մշակել:
«Բայց անելու ենք փոփոխություններ ու փոխելու ենք նախագծի տրամաբանութունը: Թվարկված մասնագիտական ծառայութունների մեծ մասը չեն տեղափոխվի ԱԱՀ դաշտ»,-հայտարարեց Թունյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տարակուսեց, որ ԱԺ մեծամասնությունը սովորաբար իր խոստումները չի կատարում և խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծին։
Բաբկեն Թունյանն էլ վստահեցրեց, որ անպայման անելու են։
Հարակից հրապարակումներ`
- Ճարտարապետների պալատի խորհուրդը բարձրաձայնում է մի շարք մտահոգություններ՝ կապված Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ
- ՔՊ-ն առաջարկում է փոփոխություն Հարկային օրենսգրքում, որը վերաբերում է բարձրագույն կրթությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա