ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է. Մանուկյանը՝ ՀՀ բյուջեի, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունելուց հետ
«ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկում մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է դոմինոյի էֆեկտով և տասնյակ հազարավոր քաղաքացիներ, իրավաբանական ֆինանսական խորհրդատվության մասերով ձեր ծախսերն ավելանալու են»,-Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխություններով ՓՄՁ-ներին շրջհարկի դաշտ տեղափոխելու մասին օրինագծի ընդունումից հետ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսյանյանը հայտարարեց, թե ընդդիմությունը դեմ քվեարկեց մի օրինագծի, որը մեծացնում է հարկային մուտքերը, որոնք պետք է ուղղվեն նաև ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց, թե բյուջեի միջոցներն անհրաժեշտ չափով ՀՀ անվտանգության, պաշտպանության ոլորտին չեն ուղղվում, այլ ոստիկանության հատուկ ստորաբաժանումներին, որպեսզի այդ կառույցները պաշտպանեն իշխանություններին։
ԱԺ ՔՊ խմբակցության կողմ ձայներով ընդունվեց 2025 թվականի պետական բյուջեն, աղմկահարույց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և նստաշրջանի օրակարգի բոլոր նախագծերը։
Հարակից հրապարակումներ`
- Դու նստած ես ասեղի վրա, բիզնեսն այստեղից ուղղակի փախչում է. Վարդան Արամյան
- 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
- Հայաստանում երբևէ չի գրանցվել 3 իրար հետևող եռամսյակ, երբ հարկային հավաքագրումներն անընդմեջ 7 %-ից ցածր լինեն, ինչպես 2024-ին է. Թավադյան
- Իշխանության սրտի օլիգարխների մոտ աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը. Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա