ԿԳՄՍՆ որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները հեռացնելու վերաբերյալ. Անդրեասյան
«ԿԳՄՍ նախարարությունը որևէ դպրոցի որևէ հրահանգ չի տվել հերոսի անկյունները, որևէ նկար հեռացնելու, տեղափոխելու, հանելու վերաբերյալ: Հուսով եմ՝ իմ խոսքերը պարզ են»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ շատ ուշադիր են դպրոցներում ձևավորման հետ կապված գործում և, գտնում են, որակի ստանդարտացման կարիք կա:
«Կրթական միջավայրը ոչ միայն բովանակությունն է, որ ուսուցանվում է դասագրքերով, դասերի ժամանակ, այլև այն բովանդակությունն է, որ երեխաները տեսնում են պատերին, որ երեխաները տեսնում են դպրոցում: Հետևաբար ուղերձները, արժեքները պետք է համահունչ լինեն այն քաղաքականությանը, այն չափորոշիչներին, որն իրականացվում է»,- ասաց Ժ.Անդրեասյանը:
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա