Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրի, տարածաշրջանային քաղաքական զարգացումների, Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի վերաբերյալ։
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել ՀՅ Դաշնակցության մոտեցումները հիշյալ հարցերի վերաբերյալ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուիչը առանձնակի կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և արցախահայության վերադարձի իրավունքի իրացման գործում միջազգային զորակցության անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա