Իրակլի Ղարիբաշվիլի. Ես մեր թիմի անդամ եմ, և մնացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
«Արմատական ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները սուտ են տարածել, թե ես դուրս եմ եկել «Վրացական երազանքից»։ Այս ապատեղեկատվության միակ նպատակը հանրությանը մոլորեցնելու և արհեստական ոգևորություն առաջացնելն է,- ասված է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Վրացական երազանք»-ի էջում։
Ղարիբաշվիլիի խոսքով, ինքը շարունակում է աշխատել նշված պաշտոնում։
«Ուզում եմ ընդգծել, որ ես շարունակում եմ աշխատել որպես «Վրացական երազանքի» նախագահ, ես մեր թիմի անդամն եմ, և մնացած բոլոր այլ բովանդակային տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա