Թասմագամբետովը մեկնաբանել է ՀԱՊԿ հարթակի քննարկումներին Հայաստանի չմասնակցելու փաստը
ՀԱՊԿ հարթակի շուրջ քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Հայաստանի չմասնակցելը մեր կազմակերպությունում ընթացող բոլոր հարցերի քննարկմանը չի ազդում մեր աշխատանքի արդյունավետության վրա, սակայն մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները մնում են»,-ասել է Թասմագամբետովը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին, չկան առարկություններ կամ խոչընդոտներ.
Նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի միտումնավոր բացակայությունը դրական իմիջ չի ստեղծում նրա համար.Ալեքսանդր Վոլֆովիչ
- Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
- ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո
- ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա