«Задержка» չկա, որոշել ենք, որ սենց պետք ա անենք, սենց ենք անում․ Փաշինյան
«Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիր է և գիտենք, որ հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու ոչ թե Հայաստանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ ՌԴ նախագահի օգնականն ասել է, որ հայկական կողմի խնդրանքով է, որ գագաթնաժողովը տեղի է ունենալու ՌԴ-ում։
Դուք նախորդ նիստին անձնապես խնդրե՞լ եք, որ այդ նիստը տեղի չունենա ՀՀ-ում։ Արդյո՞ք այդ որոշման կայացումն ուղիղ փոխկապակցված է Հռոմի ստատուտի հետ։ Եթե կարճ՝ Վլադիմիր Պուտինի ձերբակալության հարց կա՞ այս ամեն ինչում»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում հարց հնչեցրեց պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Անձամբ ես աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը ՀՀ-ում, որովհետև, ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով ԵԱՏՄ տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են ՀՀ-ի համար»,- պատասխանեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտին, ապա Փաշինյանն ասաց․ «Երբ այն վավերացրել ենք , այդ ընթացքում հաղորդակցության մեջ ենք եղել ՌԴ մեր գործընկերների հետ։ Մենք նրանց բերել ենք ԱՄՆ-ի հետ մեր օրինակը, որի հետ ունենք երկկողմ համաձայնագիր։ Այն որոշակի առանձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շրջանակներում մեր և իրենց հարաբերություններում։ Նույն մեխանիզմն առաջարկել ենք ՌԴ-ին, բայց ՌԴ-ն ինչ-ինչ պատչառներով համաձայնություն չի տվել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա «задержка» չկա, կա արագության և տեմպի մասին պատկերացում։ Տեսնում եք, որ մենք հետևողականորեն գնում ենք մի ուղղությամբ: Որոշել ենք, որ սենց պետք ա անենք, սենց ենք անում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա