Տնտեսություն 17:13 04/12/2024 Հայաստան

Հարկային փոփոխություններով ունենում ենք ավելի ծանր վարչարարական կանոնակարգեր. Հակոբ Ավագյան

ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը՝ խոստանալով մինչև երկրորդ ընթերցում այն փոփոխել և ԱԱՀ դաշտ տանել միայն  հաշվապահական, իրավաբանական ծառայություն մատուցողներին և ֆինանսական խորհրդատվություն մատուցողներին,մնացած ՓՄՁ-ներին դեռևս հանգիստ թողնել,  բայց վերջիններից  այն ընկերությունները, որոնք  ծառայություն կմատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա դիմացի կողմը չի կարող այդ ձեռքբերումները ծախսագրել: Panorama.am-ը վիճահարույց օրինագծի վերաբերյալ կարծիկ հայցեց ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանից։

Հ. Ավագյան-ՓՄՁ ոլորտը ներկայացնող 15 ՀԿ-ների հետ Ֆինանսների նախարարության կազմակերպած վերջին քննարկման ժամանակ բանավոր ասացին, որ պատրաստվում են Հարկային օրենսգրքի նախագիծն առաջինից երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ անել։ Սակայն դեռ հստակ չէ, թե այդ կարգավորումներն ինպես են ձևակերպվելու օրենքում։ Մի բան էր ընդամենը հստակեցված, որ այս փուլում որոշել են, որ հաշվապահները, իրավաբանները, ֆինանսական խորհրդատուները կմնան այդ նախագծում։ Այսինքը նրանք հունվարից հետո կանցնեն ավելացված արժեքի հարկի դաշտ։ Հնարավոր է, որ այդ խումբն էլի մեծանա, հիմա ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ ձևակերպումներն արված չեն։

 Սակայն այն էլի չի նշանակում, որ խնդիրը լուծվեց, որովհետև մի խումբ խորհրդատվական և մասնագիտական կառույցներ նախագծից դուրս մնացին, բայց էն գլխավոր խնդիրը չլուծվեց։

 Այդպես էլ հստակ պատասխան չստացանք, թե ինչ է վատթարացնող նորմերի նպատակը, և ինչպես է հաշվարկվում, որ պայմանական X, Y, Z խմբերն անցնելով այդ հարկային դաշտ՝ ինչ-որ հարց է լուծվելու, օրինակ հարկային եկամուտներն ավելանալո՞ւ են, կամ ովքեր թաքցրել են, այլևս չե՞ն շարունակի թաքցնել, ովքեր ագրեսիվ քաղաքականություն էին իրականացնում, այլևս ագրեսին հարկային քաղաքականություն չե՞ն անի, ընդհուպ մինչև ստվեր գնալը, քան այն, ժամանակ, երբ ավելի կրելի հարկային բեռ էր, առավել ևս, որ հարկային բեռն ավելանում է ։ 

Դրա համար մեր հարցերի հարցը շարունակում է մնալ օրակարգում, թե ինչ ձևով են որոշումներն ընդունվում։ Մենք ամեն անգամ ասում ենք, թե պետք է ազդեցության գնահատում անեն, թե ինչ ազդեցություն կունենա այն, այդ գնահատականը դնեն դրա տակը, նոր որոշումն ընդունեն։ Որովհետև պարզ ընթացակարգով եթե ազդեցության գնահատումն արվի, ապա այն փոփոխությունները, որ փորձում են դնել օրենքի մեջ, վստահ եմ, որ հենց իրենք հետ կկանգնեն դրանցից։  Ցավոք նախագծերի հիմքում դրաված է միայն ֆինանսական գնահատական՝ բյուջեում եկամուտների ավելացում, որը, կրկնում եմ, ակնհայտ է, որ եկամուտների ավելացում չի լինի։

Հարցն այն է, որ 6 ամսի, մեկ տարի հետո ո՞վ է պատասխան տալու, երբ այդ եկամուտների ավելացումն չլինի։ Ցավոք սրտի, ոչ մեկն էլ պատասխան չի տալիս, անցնում են, մոռանում են։

 Բայց որ հիմա նյարդեր է ձգվում, որոշ բիզնեսների վրա, վատ, էմոցոինոլ, բիզնեսի պլանավորման ազդեցություն է ունենում, այն փաստ է և կորուստռ է մեր ամբողջ երկրի և բիզնես միջավայրի վրա, որ էլի չենք կարողանալու գտնել, թե ով էր դրա պատասխանատուն։

Ինձ համար միանշանակ է, որ ԱԺ-ն, որն ընդունում է այս փոփոխությունները, պետք է պատասխանատվություն կրի և հասկանա իր որոշումների հետևանքները։

Panorama.am-ՔՊ-ն նաև կարգավորւմ է առաջարկում, ըստ որի ՓՄՁ այն ընկերությունները, որոնք  ծառայություն կմատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա դիմացի կողմը չի կարող այդ ձեռքբերումները ծախսագրել

Հ. Ավագյան-Դա էլ մյուս  խնդիրն  է։ Մենք արդեն վատ պրակտիկա ունեցանք, մեկ տարի առաջ ընդունվեց միկրոձեռնարկատիրության համար վատթարացնող նորմ, որով ասում էին, որ եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտը հաշիվ է դուրս գրում, դիմացի կողմը չի կարող ծախսագրել։Այսինքն իրենք անտեսանելի ձևով ստիպում եին նրանց, որ դուրս գան ընդհանուր հարկման դաշտ, բայց եթե մենք այդ կարգավորումն ենք դնում, ապա հյուրատնային բիզնեսները, որոնք դասական միկրոձեռնարկատիրության տեսակ էին, որոնք մինչև օրենքի ներդրումը ընտանեկան միկրոձեռնարկատիրության տեսակ էին, ստեղծված էին նրա համար, որ ստվերից այդ ձևով դուրս գային և տուրիստական կազմակերպությունները որոնք տուրփաթեթներ են վաճառում, նրանց հանգիստ հաշիվ դուրս գրեին։ Այսինքն, ուրիշ հարց էր լուծվում և հիմա ստացվում է, որ այդ փոփոխություններով մենք ասում ենք, որ տուրիստական ընկերություններին հաշիվ դուրս գրելու համար դու պետք է գնաս շրջանառության հարկման դաշտ, որը կրկին վիճակը վատթարացրեց։ Հիմա նույն ձեռագիրն այստեղ է։

 Նույնիսկ այն կարգավորումները, որոնք պետք է ձևակերպվեն ֆինանսների նախարարության կողմից, շատ խրթին է լինելու։ Հիմա արդեն հունիսին ընդունված փաթեթի վերաբերյալ, որը հունվարից ուժի մեջ է մտնելու, բազմաթիվ պարզաբանումների կարիք կա։ Արդեն դիմում են հաշվապահական համայնքի մասնագետները, ՓՄՁ-ները՝ ասելով թե արդյո՞ք ճիշտ են հասկացել, թե հունվարից այս մեկը իրացման ծա՞խս է, թե՞ վարչական, ծախսագրելո՞ւ են, թե՞ ոչ։

Այսինքը, այնպես է խճճվել փոփոխությունների գործընթացը, որ քանդվել է ամբողջ շրջանառության հարկի տրամաբանությունը։

2013 թվականին, երբ մեր ջանքերով և լոբբինգի միջոցով  այն ներդրվեց, նրա հիմնական նպատակը պարզ հաշվառումն էր, երկրորդ՝ կանխատեսելիությունը, այն ժամանակ հասկանում էիր, որ այսքան վաճառք ունես, այսքան հարկ պետք է մուծեց, հիմա ոչ մի բան կանխատեսելի չէ։ Ոորվհետև նույն բիզնեսն մտածում է, որ երբ այդ որոշակի ծախսը, որը հաշիվ-ֆակտուրայով կամ ՀԴՄ-ով վերցրեց, այն հետո ծախս դիտվելո՞ւ է, թե՞ ոչ։ Եթե հաշվապահը երկրորդ կտորը ծախս դիտի, ապա 3 տարևի հետո տարվա ընթացքում հարկայինը մի օր գա իրեն ստուգման, ու տեսուչի մակարդակով գնահատի, որ այն ծախս չէ՝ նա ընկնելո՞ւ է խնդիրների մեջ, թե՞ ոչ։ Այսինքն ամբողջ տրամաբանությունը, պարզ ու կանխատեսելի հաշվարկներն ամբողջ խառնվում է  ու մենք ունենում ենք ավելի ծանր վարչարարական կանոնակարգեր։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:39
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում
ՏԿԵ նախարարությունից հայտնում են. «ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։...
Աղբյուր` Panorama.am
23:04
Ողբերգական դեպք. «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Հունվարի 15-ին, ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
22:47
Բաքուն արգելում է Ադրբեջանում ԱՄՆ Զարգազման գործակալության(USAID) գործունեությունը
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե USAID-ի գործունեությունն Ադրբեջանում «մեծ մասամբ նպաստել են ԱՄՆ շահերի առաջխաղացմանը»։...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:06
Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական  «Պոգոնից» տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»...
Աղբյուր` Panorama.am
21:55
Անհայտ անձինք երկու անգամ ընդհատել են Բլինքենի մամուլի ասուլիսը
Երկու պաղեստինամետ ակտիվիստներ ընդհատել են պետքարտուղար Անտոնի Բլինքենի մամուլի ասուլիսը Պետդեպարտամենտում։ Միջադեպի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:33
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել . ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում։ Եթե այս գողգոթայի պատճառ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ժամանակն է մերկացնել Ալիևի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը տարածել է «Free Armenian Hostages» (ազատություն...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:22
Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Դուք ծա՞ռ եք ընտրում, թե՞ հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Հիմա էլի կասեն «չար ու...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Սա պահանջում է...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումնել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է փոխանցել։ Այն փոխանցել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի բնակչության թիվը 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սերգեյ Մելքոնյան. Իսրայելը չհաղթեց, ՀԱՄԱՍ-ը չպարտվեց
Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մի քանի հիմնական նկատառումներ է ներկայացրել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան մտնել արգելելու մասին
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան քաղաք մուտք գործել արգելելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում
Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հանրակրթության նոր չափորոշիչը հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում
«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
17:29
Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել,  և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Հայաստանը փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020  թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}