Հակոբ Արշակյանը հրաժարվեց ասել, թե Աղազարյանն ինչ պետական տեղեկություն է գաղտնազերծել
«Արտահոսքերի պատճառով»,-ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով ՔՊ-ից Հովիկ Աղազարյանը հեռացման պատճառների մասին հարցին։
Հարցին, թե մինչ այդ ասվում էր, որ խորհրդարանում Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպն է եղել պատճառը, Արշակյանը պարզաբանեց, որ այդ միջադեպն է պատճառ եղել քննարկումների, որոնց արդյունքում պարզվել է՝ տեղի է ունեցել արտահոսք ներքին քննարկման, այդ թվում՝ նաև պետական նշանակության հարցերի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ փակ քննարկումից արտահոսք կազմակերպելը, այդ թվում՝ նաև պետական հարցերի վերաբերյալմի բան է, մամուլի հետ շփումը՝ այլ բան:
«Օրինակ՝ մամուլի հետ շփվելու համար ինձ որևէ մեկը նկատողություն չի կարող անել, բայց եթե ես հնչեցնեմ այստեղ մի բան, որը կոնֆիդենցիալ է, փակ տեղեկություն է և պետական անվտանգությանը վերաբերող, ինձ, իհարկե, կարող են հարցեր տալ դրա վերաբերյալ»,-հայտարարեց Արշակյանը:
Արշակյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ պետական տեղեկության մասին է խոսքը՝ ասելով. «Ես կարծում եմ՝ հարցը կոռեկտ չէ, որովհետև ինչ-որ մեկին վերաբերմունք ենք ցույց տալիս մի բանի համար, որը չէր կարելի անել, ակնկալել, որ նույն բանը ես կանեմ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ»:
Նա նշեց, որ Աղազարյանի հեռացումը ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան է։
Հարակից հրապարակումներ`
- Սիրուհի ունենալը ի՞նչ է, հանցագործությո՞ւն է. Աղազարյան
- Հովիկ Աղազարյանը չի հերքել, որ կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել. Կոնջորյան
- Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա