Հովիկ Աղազարյանը չի հերքել, որ կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել. Կոնջորյան
«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա մանրամասնեց, որ փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվությունը, որն այդ թվում վերաբերում է ոչ թե ներքաղաքական, այլ պետական, ազգային անվտանգության և այլ հարցերի, արտահոսք է կազմակերպվել. «Տարբեր գործերով վարույթներ կային հարուցված, որտեղ Հովիկ Աղազարյանի անունը նաև շոշափվում էր: Երբ գործողություններ են իրականացվել այդ վարույթների շրջանակներում, ըստ էության, դուրս են եկել նաև այլ ինֆորմացիաների վրա»։
Հ. Կոնջորյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Հովիկ Աղազարյանը չի հերքել այդ տեղեկատվությունը:
«Առնվազն այն կտորներով, որոնց մասին, որ խոսվել է վարչության նիստի ժամանակ, ինքը չի հերքել»,- ասաց ՔՊ-ականը։
Նա նաև ասաց. «Եթե մենք ճնշեինք, Հովիկ Աղազարյանը մանդատը շատ հանգիստ կդներ։ Մենք հենց այդ է՝ չենք ճնշել, խնդրանք է»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
- «Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ
- Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
- Իր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է. Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին
- Աշխարհը՝ աշխարհով, բայց դուք ընկած էիք Աղազարյանից ժամը մեկ հարցազրույց վերցնելով
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
- ԱԺ-ում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է ընթանում, քննարկվելու է Աղազարյանի` ՔՊ-ից հեռացման հարցը
- ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը
- Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին
- Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
- Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
- Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
- Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
- Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
- Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա