ՔՊ-ական Հայկ Սարգսյանը ցույց է տվել, ինչ տեսք ունի 2.3 միլիոն ԱՄՆ դոլարը իրական կյանքում
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը փորձել է պատկերավոր ցույց տալ, թե ինչքան օգուտ է եղել բուջեին իր նախաձեռնած օրենսդրական ակտի ընդունման արդյունքում։
ԶԼՄ էլ.փոստերին նա տարածել է այս լուսանկարն ու գրել.
«Նկարում պատկերված է, թե ինչ տեսք ունի 2.3 միլիոն ԱՄՆ դոլարը իրական կյանքում։
Ճիշտ այսքան գումար մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե իմ հեղինակած օրենքի կիրառման արդյունում` 8 ամսվա ընթացքում։
27 տարին լրացած՝
. 51 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից ու քրեական գործը կարճվել է (765 մլն դրամ),
. 12 քաղաքացի վճարել է 8 մլն դրամ և ծառայել է 1 ամիս (96 մլն դրամ)
. 1 քաղաքացի վճարել է 2,5 մլն դրամ և զորակոչվել է 1 տարվա ծառայության
. 1 քաղաքացի զորակոչվել է 24 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայության
. 10 անձ ՀՀ քաղաքացիություն ստանալու հիման վրա վճարել է 2,5 մլն դրամ և ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից (25 մլն դրամ)
Բացի այն օգուտից, որը ստացել ենք գումարի տեսքով, շատ կարևոր է, որ Հայաստան են վերադարձել 65 քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ չէին կարողանում վերադառնալ, և եթե չլիներ այս հնարավորությունը, հնարավոր է երբեք չվերադառնային հայրենիք։
Ունենք +65 պահեստազորային, ում ՊՆ-ն կարող է օգտագործել 25 օրյա հավաքների կամ այլ կարիքների համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա