«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» դեկտեմբերի 10-ին կազմակերպում է բողոքի ակցիա Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ
Դեկտեմբերի 10-ին ժամը 14:30-ին «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է բողոքի ակցիա Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ։
Փաստաբան Արսեն Բաբայան. «Դեկտեմբերի 10-ը Հայաստանում ու աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների օր։ Վստահ եմ՝ այդ օրը դուք մեր ու ձեր հաշվին հարստացած բազմաթիվ պաշտոնյաներից լսելու եք, թե որքան լավ է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը և ինչպիսի մեծ առաջընթաց ենք գրանցել»։
Փաստաբան Վարազդատ Հարությունյան. «Մինչդեռ մեզ հայտնի է բոլորովին այլ իրականություն։ Ձեզնից շատերը ձեր կամ ձեր հարազատների քաղաքական հայացքների, բողոքի ձայն բարձրացնելու պատճառով ենթարկվել են բռնաճնշումների, զրկվել են ազատությունից, զրկվել են աշխատանքից, ծեծվել են, ենթարկվել են խտրականության, քրեական հետապնդման։ Իշխանությունները չեն ընդունում այս մարդկանց գոյությունը, սակայն նրանք գոյություն ունեն։ Դուք գոյություն ունեք»։
Փաստաբան Սերգեյ Հարությունյան. «Եթե դու ենթարկվել ես քաղաքական հետապնդումների և քաղաքական բռնաճնշումների, ապա «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» քեզ հրավիրում է բողոքի ակցիայի քաղաքական բռնճնշումների զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ դեկտեմբերի 10-ին ժամը 14․30-ին»։
Փաստաբան Վահան Հովհաննիսյան. «Խնդրում ենք նախապես մեկ էջի սահմաններում գրել ձեզ քաղաքական հետապնդման ենթարկելու պատմությունը և ուղարկել մեզանից որևէ մեկին կամ այս հասցեով՝ [email protected]»։
Փաստաբան Ռուբեն Մելիքյան. «Դեկտեմբերի 10-ին ժամը 14։30-ին արի 50-ամյակի հուշարձանի մոտ, արի և ցույց տուր բոլոր կեղծավորներին, որ դու գոյություն ունես, արի և ցույց տուր, որ հնարավոր չէ ճշմարտությունը թաքցնել դատարկ խոսքերի հետևում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա