Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
«Ներողություն եմ ուզում խնդրել բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը չնչին իսկ վնաս հասցրած լինելու համար»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա նշեց, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հեռացվել եմ կուսակցության շարքերից, առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։
«Չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերներին ևս մեկ լրացուցիչ անգամ դնել դժվար իրավիճակում և քննարկել խմբակցությունից հեռացնելու իմ հարցը։
Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մեծ ցավով, վայր եմ դնում իմ լիազորությունները որպես հաշվիչ հանձնախմբի անդամ»,- ասաց Հ.Աղազարյանը։
Նա նշեց, որ տարաբնույթ, տարբեր տեղերից, տարբեր մակարդակներով իր անձին վերաբերվելիք հայտարարությունները, արձանագրումները, գնահատակնները բոլորը չէ, որ կստանան պատասխան, բայց այն դեպքերում, երբ որ կպատասխանի դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր, ոչ հայելային։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց քարտուղարությանը Հովիկ Աղազարյանին ԱԺ դահլիճում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար նախատեսված հատվածից տեղափոխել մեկ այլ տեղ։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ
- Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
- Իր Մոսկվայի ընկերը, ինձ թվում է՝ Կարլսոնի պես մի բան է. Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին
- Աշխարհը՝ աշխարհով, բայց դուք ընկած էիք Աղազարյանից ժամը մեկ հարցազրույց վերցնելով
- «Փաստ». Ինչից հետո է Հովիկ Աղազարյանը որոշել «մերժել վարչապետի խնդրանքը»
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
- Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
- ԱԺ-ում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է ընթանում, քննարկվելու է Աղազարյանի` ՔՊ-ից հեռացման հարցը
- ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը
- Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին
- Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա