Աղազարյանը երկու ճանապարհ ունի կա՛մ չդիմադրել նիկոլին և հաստատապես խժռվել վերջինիս կողմից, կամ... Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրում է.
«Հովիկ Աղազարյանի թեման համատարած խինդ և զվարճանք է պատճառել, բայց առաջարկում եմ ռացիոնալ մոտենանք այս երևույթին:
Բոլորի համար պարզ է, որ նիկոլը հոշոտելու է Աղազարյանին և դա անելու է իրեն հատուկ ստորությամբ՝ ոչ իր, այլ ՔՊ ական պատգամավորների ձեռքերով:
Շուտով Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստ կհրավիրեն:
Աղազարյանը երկու ճանապարհ ունի։
1. Չդիմադրել նիկոլին և հաստատապես խժռվել վերջինիս կողմից: Հիշեցնեմ որևէ մեկին չի հաջողվել նիկոլի հետ պայմանավորվել, նա բոլոր նման փորձ անողներին լափել է:
2. Դիմադրել, պահելով մանդատը իմպիչմենտին ակտիվորեն մասնակցելու խոստումով ու ստանալ հանրության աջակցությունը:
Թե որ տարբերակը կընտրի արդեն անկախ պատգամավոր Աղազարյանը ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս փաստենք, որ վերադարձ դեպի քպ նա այլևս չունի, որքան էլ այս փուլում նրան լռեցնելու համար փորձեն «ընկերաբար» խոստանալ որոշ ճարպիկ քպականներ»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան
- Պատկերացնում ե՞ք, թե ինչ մասշտաբի հանցագործություն բացահայտեց Հովիկ Աղազարյանը․ Մելիքյան
- Աղազարյանը դարձել է պետական դավաճան, որովհետև մերժել է մանդատը վայր դնելու ձեր խնդրանքը. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա