Դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները. Փաշինյան
«Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանա քաղաքապետի պաշտոնակատարի նախնական քվեարկության։ Ունենք յոթ թեկնածու»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա մանրամասնեց, որ պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, հաղթած թեկնածուին կնշանակի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
«Դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին գյումրեցիները դռները կծեծեն մեր ներկայացուցիչներն ու կառաջարկեն քվեարկել։
Հույս ունեմ, հաջող կընթանա նախնական քվեարկությունը։ Երբ հաջող ընթանա, կարծում եմ, լավ մեխանիզմ է. կոնկրետ մեր կուսակցության համար մնացած բոլոր տեղերում, որտեղ թեկնածու ընտրելու խնդիր կունենան, կկիրառենք այս մեխանիզմը»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում անցկացված սոցհարցումները
- Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
- ՔՊ-ն Գյումրու ժամանակավոր քաղաքապետի թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակի այսօր
- Արդեն հայտնի է Գյումրիում համայնքապետի ԺՊ-ի ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացրած 5 թեկնածուի անուն
- ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ինքնաառաջադրվել է Գյումրու համայնքապետի ԺՊ-ի ընտրություններում
- Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու
- Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանցի կոչը մյուս ուժերին
- Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
- Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստի դրական արդյունքի պատճառով Գյումրու քաղաքապետի այլ թեկնածու է դիտարկվում
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա