ՀՀ-ի օկուպացված տարածքների հարցը ռազական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա․ Փաշինյան
«Շատ,թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ներքաղաքական նկատառումներով մեր քաղաքական թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն։ Սա ակնհայտ է, սակայն կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելով»,- ԱԺ-ի հարցուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա համոզմամբ՝ պատասխան արձագանքը սադրանքին չտրվելն է։
«Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք։ Քաղաքական մակարդակում ևս մեկ իրավական քայլ ենք արել և փոխադարձ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Պայմանավորվածության համաձայն ՝ ԱԺ-ն վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքների կանոնակարգը և առաջիկայում պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք՝ փոխադարձ համաձայնությամբ հաջորդ հատվածում։ Այս առումով, ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ-ի կողմից, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն։Ներքին օրակարգում կա հարց՝ ՀՀ-ի դեմ 2021թ․-ի և 2022թ․-ի իրականացված ագրեսիաների դեմ և մեր երկրի ավելի քան 240 քառ․ կմ տարածքներ օկուպացված են, բայց մենք հայտարարում ենք՝ այդ տարածքների հարցը ռազական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա։ Ինչո՞ւ։ Ինչպես ասացի՝ սահմանազատման կանոնակարգի հաստատումն ու սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս, որ մենք բանակցային իրավական հիմքի վրա այդ բոլոր հարցերը լուծենք»,- ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա