Ադրբեջանն անվանական առումով ավելի ունակ է լինելու ռազմական ծախսեր անել, և սա խնդիր է. Վարդան Արամյան
Հայաստան օտարերկրյա ներդրումների կրճատման հիմնական պատճառներից է նաև անվտանգային միջավայրը։ Արդյոք գործող կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է ուղղում ՀՀ պաշտպանական կարիքների բավարարման նպատակին։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքն է հայտնել ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
●2024 թվականի վերջին ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատման, մեր ՀՆԱ-ն մոտ 25 մլրդ դոլար կկազմի, իսկ Ադրբեջանի ՀՆԱ-ն 3 անգամ ավելի մեծ է, մոտ 75 մլրդ դոլար։
●Եթե վերջին տարիներին մեր պաշտպանական բյուջեն եղել է 1-1.5 մլրդ դոլարի շրջանակներում, ապա Ադրբեջանում այն եղել է առնվազը 2.5-3 մլրդ դոլարի շրջանակներում, 2-3 անգամ ավելի բարձր։
●2025 թվականին Ադրբեջանը ծրագրում է շուրջ 5 մլրդ դոլարի պաշտպանական ծախսեր, իսկ մեզ մոտ 1.6-1.7 մլրդ դոլար է՝ կախված փոխարժեքից։
●Ամեն տարի Արցախի տնտեսությունը նաև ստեղծում էր ՀՆԱ։ Ճիշտ է, այն Հայաստանի ՀՆԱ-ի մեջ չէր մտտնում, բայց մենք համընդհանուր տնտեսություն էինք։ Շուրջ 800 մլնդ դոլարի ՀՆԱ էլ ստեղծվում էր Արցախում։ Հիմա այն ևս գումարվելու է Ադրբեջանի տնտեսությանը։ Երբ հեշտությամբ ասում են «սա մեր հողը չե», մենք մոռանում ենք, որ Արցախը բավական մեծ տնտեսական պոտենցիալ ուներ և օգնում էր մեր համընդհանուր երկրի տնտեսական պոտենցիալին, հիմա այն գնալու է և գումարվի Ադրբեջանի տնտեսական պոտենցիալին։
● Օրինակ Արցախում եղած հանքերը արդեն մեր համար արդյուքն չեն ստեղծելու, այնտեղի գյուղատնտեսությունը մեր համար արդյունք չի ստեղծելու, գործարարները, նույն խմիչքի, գորգերի արտադրությունը մեր համար արդեն արդյուքն չեն ստեղծելու։ Հետևաբար Ադրբեջանն անվանական առումով ավելի ունակ է լինելու ռազմական ծախսեր անել և սա խնդիր է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա