«Տոսկանա» հյուրանոցում կնոջը ծեծի ենթարկելու մեջ կասկածվողը Խորեն Հովհաննիսյանի որդին է․ նոր մանրամասներ
Hayastan.news-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երևանյան հյուրանոցում երիտասարդ կնոջը ծեծի ենթարկելու և բռնաբարության դեպքի մասին։
2005-ին ծնված Յ․Տ. ազգությամբ ռուս է։ Իրավապահներին հայտնել է, որ իր անօգնական վիճակից ու ալկոհոլի ազդեցության տակ գտնվելուց օգտվելուց «Տոսկանա» հյուրանոցում իր ծանոթի ընկերը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ կնոջը ծեծի ենթարկողը լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 37-ամյա որդին է՝ Ժորա Հովհաննիսյանը: Սեռական բռնության մեջ կասկածյալը Երևանի 30-ամյա բնակիչ Ղ․Պ․-ն է։
Աղբյուրի փոխանցմամբ, նույն օրը՝ նոյեմբերի 25-ին «Տոսկանա» հյուրանոցում ևս մեկ բռնության դեպք է գրանցվել: ՌԴ քաղաքացի կինն իրավապահներին հայտնել է, որ Գ.Նժդեհի փողոցում գործող «Տոսկանա» հյուրանոցում իրենից 20 տարի մեծ նախկին ընկերն իրեն հավածել է:
Իրավապահներն ընթացք են տվել հաղորդմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա