Հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Էջմիածին» շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Արևաշատ գյուղի Էրեբունի փողոց 1-ին նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
«Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության պետ Արթուր Բդոյանն ու վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 37-ամյա Ս․ Չ-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում Ս. Չատինյանի դին բերանքսիվայր ընկած վիճակում Արևաշատ գյուղի Էրեբունի փողոցի 76 հասցեում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման մետաղյա կայանի մեջ՝ հոսանքի վահանի դիմաց, հայտնաբերել է թոշակառու մայրը։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի 4-ի հոսանքազրկումների մասին
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել
- Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հոսանքահարված մարմին
- 54-ամյա տղամարդը Եղեգիս գետում էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել է և մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա