Չենք խախտի հանձնարարականի պահանջը, և նոր Սահմանադրության նախագիծը կունենանք սահմանված ժամկետում. Գալյան
«Սահմանադրության նոր հայեցակարգի ուղղությամբ բովանդակային քայլեր արվել են, բայց գործընթացը ինչ-ինչ պատճառներով դանդաղել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կկարողանան նոր թափ հաղորդել այդ բարեփոխումներին և չեն խախտի հանձնարարականի պահանջը, և նոր Սահմանադրության նախագիծը կունենան սահմանված ժամկետում։
«Մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է սահմանված ժամկետում, և մենք պետք է առաջ շարժվենք այդ ուղղությամբ։ Իսկ մեխանիզմի հարցում դեռևս հստակություն չկա, թե ինչ տարբերակներով ենք շարունակելու աշխատանքները։ Այդ առումով որոշակի քննարկումներ պետք է տեղի ունենան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասաց Ս. Գալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարցը
- Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով. Իոաննիսյան
- Փաշինյանի մասնակցությամբ կկազմակերպվի սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա