Դատախազությունն ընթացք է տվել գործադուլ արած ավտոբուսի վարորդների վերաբերյալ փոխքաղաքապետի հաղորդմանը
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանցագործության մասին հաղորդմանը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Գլխավոր դատախազությունը ստացել է հաղորդումը, օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,- ասացին գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցներ ավտոբուսի վարորդները գործադուլ էին արել, դուրս չէին եկել երթուղիներ։ Վարորդները բողոքում էին իրենց աշխատանքային պայմաններից ու աշխատավարձային քաղաքականությունից: Քաղաքապետարանից հայտարարել էին, որ գործադուլի պատճառով 32 վարորդ ազատվել է աշխատանքից։
Ասուլիում Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. «Կարծում եմ, որ նման գործընթաց կազմակերպելը և դրանում ակտիվ ներգրավվելը նախապես նախնական համաձայնության տարրեր կարող են պարունակել։ Հայաստանի գլխավոր դատախազին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, որպեսզի նախաքննություն իրականացվի և պարզվի՝ արդյո՞ք մենք այստեղ գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որը առաջացնում է օբյեկտիվորեն որոշակի ծանր հետևանքներ, թե՞ մենք այստեղ առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանն ավտոբուսի վարորդների ընդունելություն է հայտարարել
- Երևանում տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Խոսնակ
- Եթե պետք լինի մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին. Տիգրան Ավինյան
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության կառույցների վարորդներին ստիպել են ավտոբուս վարել և արդեն երկու վթար կա. Չախոյան
- Աշխատանքից ազատված վարորդների հարցը վաղը կվերանայվի․ գործադուլ անող վարորդ
- Գործադուլի դուրս եկած վարորդներին աշխատանքից ազատելու մասին իրազեկել են WhatsApp-ով
- Արդեն գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել. Երևանի փոխքաղաքապետ
- Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Քաղաքացիները՝ տրանսպորտի մասին
- Քաղաքապետարանից ներկայացրել են, թե ինչ հիմքով են ազատել վարորդներին
- Փաստաբանը քաղաքապետարանին հիշեցնում է գործադուլի իրավունքի մասին
- Համայնքը չի կարողանում կառավարել հանրային տրանսպորտի ոլորտը. Պիպոյան
- Ավտոբուսի 18 վարորդ ազատվել է աշխատանքից
- Ավինյան. Կոմպրոմիսի չենք գնալու
- А տառ են գրել, թող գան ու տեսնեն՝ այդ A տառով կարողանո՞ւմ է տրանսպորտ աշխատի. Վարորդները բողոքում են
- Թևանյան. Եթե սրանք հետ չկանգնեցին թանկացման որոշումից, ապա այս անգամ բոյկոտ կանեն արդեն տրանսպորտից օգտվողները
- Մարդիկ ասում են՝ գետինը մտնեք, որովհետև տրանսպորտն այս վիճակում է. Թադևոս Ավետիսյան
- Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում, իսկ քաղաքապետարանում նրանց պահաջները համարում են «անտրամաբանական»
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա