Այդ մասը չկա, վարչապետի սեղանին, որ ասի, օ՜, ապրի պարոն Աղազարյանը. Աղազարյան
Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը չի ամաչում իր նամակագրությունից, առաջարկում է երկու տղա լրագրող կարդան ու գնահատեն ՔՊ-ականների հետ հաղորդագրությունները։
Նա զարմանում է՝ ինչո՞ւ Փաշինյանին չեն դրել այն նամակագրությունները, երբ պատերազմից հետո իր վրա քաղաքացիների կողմից ճնշումներ են եղել՝ ՔՊ-ից դուրս գալու համար։
«Այդ մասը չկա, վարչապետի, վարչության սեղանին, որ ասի, օ, ապրի պարոն Աղազարյանը։ Ես չեմ ամաչում, համաձայն եմ, որ նույնիսկ կին լրագրող, պինդ ներվերով, որ հասկանա՝ ինչը ինչոց է, որ հասականա՝ Աղազարյանը Հովիկը հասկացել է, որ իր դիմաց ագենտ է, և մաման լացացրել է։ Եղա՞վ»,-լրագրողներին ասաց պատգամավորը։
Փաշինյանի նախկին կուսակիցն ասաց, երբեք չի ծանոթացել այնպիսի փաստաթղթի, որը պետական գաղտնիք է պարունակում։
«Եթե իմ նկատմամբ հաշվեհարդարով տեսնելով, պետության անվտանգությունը, կայունությունը կուժեղանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի անպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ այդ զոհը լինեմ։ Եթե այս թիմին խանգարողը ես եմ, թող այդ զոհը լինեմ»,-նշեց Աղազարյանը:
Նա ասաց՝ ոչ լրագրողների, ոչ էլ քաղաքացիների երևակայությունը չի բավարարի՝ պատկերացնելու, թե իրեն ինչ է սպասվում ու ինչ վիճակում է ինքը։
«Վարչապետը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես վայր դնեմ մանդատը, ինքը կարող է բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես զրկվեմ մանդատից։ Դրանք տարբեր բաներ են»,-ասաց նախկին ՔՊ-ական պատգամավորը։
Նա ասաց՝ այս ամենի արդյունքում իր վարկանիշը բարձրանում է, բայց նաև ճնշված է, որ իր ընկերները խուսափում են իրեն բարևելուց։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանը փորձում է Աղազարյանի շուրջ ստեղծվածը օգտագործել հօգուտ իրեն
- «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը վիրավորել է լրագրողին, Ալեն Սիմոնյանը հորդորել է դիմում գրել իրենց ֆրակցիա, որպեսզի պատժեն
- «Հրապարակ». Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից և խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար
- Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն Բաբայան
- Պատկերացնում ե՞ք, թե ինչ մասշտաբի հանցագործություն բացահայտեց Հովիկ Աղազարյանը․ Մելիքյան