Նիկոլ Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան
«Տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, իր հիմնական խոսույթն այն մասին էր, որ եկել է արմատախիլ անելու կոռուպցիան, սպանելու պոզով-պոչով վախենալու կենդանուն։ Այս իշխանությունը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ»,- Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ ժամանակի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընկերացավ «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, բարեկամացավ, իր մշտական ընկերը դարձրեց, և կոռուպցիայի դեմ պայքարի մասով իրական փոփոխությունների հասնելու ուղղությամբ որևէ քննարկում ընդհանրապես չկա։
Օրինակի համար նշեց. «Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանն իր հարազատ քեռուց միայն 2023-ին 280 միլիոն դրամանոց տենդեր է վերցրել, իսկ 2018-2024 թվականների ընթացքում, այսինքն այս իշխանությունների կառավարման ժամանակահատվածում, 206 միլիոն դրամի տենդեր շահել է Գարիկ Սարգսյանի քեռին։ Բա ո՞վ շահեր, եթե Գարիկ Սարգսյանի քեռին չշահեր»։
Նա նշեց, որ Երևանի փոխքաղաքապետ ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանի հայրը, որն արդեն թոշակառու է, բանկից ստացել է 1,5 միլիարդ դրամ վարկ, իսկ վարկի տոկոսը սուբսիդավորելու համար կառավարությունը գումար է տվել։
«ԱՆԻՖ հիմնադրամի մասին ասեմ. քանի՞ անգամ եմ հարցրել՝ 10 միլիարդ դրամը ձեր ո՞ր գրպանից էր դուրս եկել, որ այդպես հանգիստ ասում եք՝ դե լավ, 10 միլիարդը չկա, ոչինչ որ չկա։ Չէ, ոչինչ չէ։ Դա մեր հարկատուների ձևավորած գումարներն են, եկեք ու պատասխան տվեք։ Տասնյակ մարդիկ ամեն ամիս ստացել են 10 հազար, 15 հազար դոլար աշխատավարձ, պարգևավճար, գործուղումներ։ Ովքե՞ր են այդ մարդիկ։ Ինչո՞ւ իրենք պետք է վատնեին Հայաստանի հերոս քաղաքաու վճարած գումարները»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Աննա Գրիգորյանը ներկայացրեց ՔՊ-ականների հետ կապված այլ կոռուպցիոն դրսևորումների փաստեր։
Մանրամասն՝ տեսանյութում։