Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, Ա.Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի գործընկերների հետ։ Նկարներում երևում է, որ Միրզոյանը շփում է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Մալթայում Բայրամով-Միրզոյան հանդիպում չի կայացել ադրբեջանական կողմի պատճառով
- Միրզոյան-Բայրամով հանդիպում պլանավորված չէ. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան